Հայաստանի կառավարության ֆեյսբուքյան էջում հրապարակվել են կառուցապատողից բնակարանի ձեռքբերման նոր՝ ավելի մատչելի պայմանները: «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրով անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռք բերելու դեպքում՝ կհանվի ամուսիններից յուրաքանչյուրին ներկայացվող մինչև 35 տարվա սահմանափակումը, տոկոսադրույքը 9,5%-ի փոխարեն կկազմի 7,5%, մարման ժամկետը կերկարաձգվի մինչև 30 տարի, կանխավճարը կկազմի բնակարանի արժեքի առնվազն 7,5%-ը: