Հոկտեմբերի 24-ին հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հանդիպել է Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունն իրականացրած խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանին։ Բաբաջանյանը հայտնել էր, որ Հունանյանի հետ զրույցը տևել է երկու ժամ։ Այս փաստը բազմաթիվ հարցերի ու քննարկումների տեղիք տվեց, շատերը տարակուսեցին, թե ինչու և ինչպես է ստացվել, որ ԱԺ պատգամավորին նման երկարատև հանդիպման հնարավորություն է ընձեռվել, …

