«2010-ին, երբ օտարալեզու դպրոցներ էին բացվում, ինչո՞ւ հայոց լեզուն չէիք պաշտպանում». Արայիկ Հարությունյանը՝ դասախոսներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Դուրս է գալիս, որ ամբողջ համակարգը խնդիրների մեջ է, բայց դուք այդ մասին հիշում եք, երբ փոփոխություններ ենք ուզում մտցնել։ Իսկ 2010 թվականին, երբ օտարալեզու դպրոցներ էին բացում, ընդ որում՝ բացում էին տասնյակներով և հարյուրներով, Լեզվի մասին ՀՀ օրենքը փոխելով, ձեզանից քանի՞սն են պաշտպանել հայերենը։ Այստեղ նստածների 90%-ը չի եղել այդ նախաձեռնության մեջ։ Ընդ որում, երբ խիստ կասկածի տակ էր դրվում հայերենի դասավանդումը դպրոցներում։ Մենք գիտենք, թե օտարալեզու դպրոցների դեպքում ինչ խոսք է լինում։ Ես ինքս ավարտել եմ ռուսական դպրոց և դրա վատ հետևանքները գիտեմ»,- այս մասին այսօր՝ դասախոսների հետ հանդիպման ընթացքում նշեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

«Ասում եք՝ դպրոցը կազմաքանդված է։ Իսկ բուհեր ավարտողների քանի՞ տոկոսն է պատշաճ գիտելիքով ավարտում բուհը։ Ասում եք ՝ հայերենի վատ գիտելիքով են գալիս բուհեր։ Հայերենի վատ գիտելիքով աշակերտները չեն ընդունվում բուհեր։ Առավել ևս՝ հիմա ֆիլտր է դրվելու և բոլորն են հայերեն հանձնելու։ Դուք ինքներդ եք տեսել, որ վերջին ընդունելության ժամանակ բավականին մեծ խստացումներ ենք արել և շատերը կտրվել են քննությունից։ Ասում եք՝ պաշտպանեք հայերենը, պետականությունը։ Մենք ասում ենք, որ մեր աշակերտները հայերենը և պատմությունը պետք է պատշաճ կերպով և բարձր մակարդակով անցնեն դպրոցներում»,- ասաց նախարարը։

Ըստ նրա՝ նախարարությունում պատրաստ են երկխոսության։ «Չգիտեմ, թե որտեղից եք վերցրել, թե ես ասել եմ՝ որևէ զիջում չի կարող լինել։ Եթե որևէ զիջում չի կարող լինել, ապա այս քննարկումը չէր լինի։ Ասել եմ՝ կան սկզբունքային հարցեր, որոնք ամբողջությամբ փոխում են օրենքի տրամաբանությունը։ Եվ, բնականաբար, եթե կա որոշակի գործընթաց և օրենքի հիմքում դրված է որոշակի տրամաբանություն, ապա դրան պետք է հետևել»,- ասաց նախարարը:

ԿԳՄՍ նախարարն ընդգծեց, թե այն, որ նոր օրենքի նախագծով նախատեսում են բուհերից հայոց լեզու, գրականություն և պատմություն առարկաները հանել, ապատեղեկատվություն է։ «Հակառակը՝ մենք բուհերին տալիս ենք ինքնավարություն, ինքնուրույն որոշելու հնարավորություն։ Եվ այս ամբողջ կռիվը նրա համար է, որ չեք կարողանալու բուհերում ձեր գործընկերներին համոզել, թե այդ առարկաները կարևոր են և պետք է անցնել։ Կոչ եմ անում, որ վաղվանից ձեր ուսանողներին հրավիրեք լսարաններ»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան