Կարկուտից տուժած քաղաքացիներին փոխհատուցում կտրամադրվի: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Նախարարը ներկայացրեց նաև, թե ինչ ընթացակարգով է կատարվում վնասի փոխհատուցումը. «Համայնքային և մարզային հանձնաժողովներ կան, որոնք ձևավորվում են անմիջապես կարկուտից հետո: Տեղերում աշխատանքներ են տանում, գնահատում են վնասի չափը: Դրանից հետո արդյունքները փոխանցվում են նախարարությանը՝ ամփոփելու …

