«Եթե կան դրսից ֆինանսավորվող կուսակցություններ, նրանց գործունեությունը պետք է արգելվի»․ Հովիկ Աղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.04.2026 | 20:50
Սյունիքի մարզում վթարյին ջրանջատում կլինի
27.04.2026 | 20:39
Սամվել Կարապետյանը պատասխանել է թիմակցի հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 20:27
ՀՔԱՎ-ը ահազանգում է ընտրովի արդարադատության մասին․ քրեական վարույթ է նախաձեռնվել միայն Ուրիխանյանի հրապարակումների հիմքով
27.04.2026 | 20:12
TRIPP-ը նախագիծ է, որի լիակատար սեփականատերը Հայաստանն է. ՀՀ ԱԳ փոխնախարար
27.04.2026 | 20:00
ՔՊ-ում ավելի շատ գործիչներ կան, որ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի անդամ են եղել, քան՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության մեջ․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 19:47
Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի տեխնիկական տնօրենը ժամանել է Երևան․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.04.2026 | 19:33
Ժողովրդի դատարան․ ՀՀ-ում ներդրվելու է երդվյալ ատենակալների ինստիտուտը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 19:29
ՀՀ նախագահը դատավոր է նշանակել
27.04.2026 | 19:15
«Կրասնոդարի» մարզիչը բացատրել է՝ ինչու է երկրորդ խաղում անընդմեջ փոխարինել Էդուարդ Սպերցյանին
27.04.2026 | 19:00
Պուտինը կուզենա՝ ամենառուսամետ գործիչն ընտրվի ՀՀ վարչապետ, բայց չի նշանակում՝ Նիկոլ Փաշինյանի հետ չի աշխատի․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 18:48
Տիկին Հակոբյանը ծանր է տանում դատական հայցի ներկայացումն իր դեմ. հետ չենք վերցնելու. Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 18:42
Մոսկվայում Գերմանիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
27.04.2026 | 18:34
Պաշտոնյայի կին լինելուց առաջ ես ՀՀ քաղաքացի եմ, և դուք խախտում եք իմ իրավունքը. Հակոբյանը` լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 18:25
Պուտինն Արաղչիի հետ հանդիպմանը հայտնել է, որ անցյալ շաբաթ ուղերձ է ստացել Իրանի գերագույն առաջնորդից
27.04.2026 | 18:19
«Ֆոքսիսը»՝ բասկետբոլի կանանց Հայաստանի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը

-Նիկոլ Փաշինյանն այսօր գրել է, որ բոլոր հիմքերը կան պնդելու, որ 2019 թվականի տնտեսական աճը մոտ կլինի 7 տոկոսին։ Այս 7 տոկոսն ինչո՞վ է տարբերվում նախորդ իշխանությունների 7 տոկոս տնտեսական աճից։

-Առաջին հերթին տարբերվում է թվաբանական արտահայտությամբ։ Այն իմաստով, որ բյուջեի մեջ ֆինանսական հավելումները շատ են։ Երկրորդ, բոլոր դեպքերում ավելացել են բազային կենսաթոշակները, ուսուցիչների, զինվորականների, ԱԻՆ աշխատողների աշխատավարձերը։ Դրանց չափը մեզ չի գոհացնում, բայց քայլերն ու ուղղությունները հստակ են։ Իսկ նախորդ իշխանությունների 7 տոկոսի կամ 5 տոկոսի ժամանակ այդպիսի դրսևորումներ չէին լինում։ Էական տարբերություն է նաև այն հանգամանքը, թե տվյալ 7 տոկոսի կամ 6 տոկոս աճին զուգահեռ ինչքան էր կազմում գնաճը։

-Ընդդիմադիր պատգամավորներից մեկը (Արկադի Խաչատրյանը) օրերս ասել է, որ մենք գրեթե բոլոր ցուցանիշներով՝ ներդրումային միջավայրի գրավչության, հետ ենք Վրաստանից, որովհետև այնտեղ նույնիսկ հարկային պայմաններն են գրավիչ։  Նա ակնարկում է, որ իշխանությունն ինչ-որ բան կարող է անել, բայց չի անում։ Ինչո՞ւ չեք անում։

-Թվերով խոսենք։ 2020-ի վերջում և՛ Վրաստանը, և՛ Հայաստանը մեկ շնչին ընկած և ոչ թե բացարձակ առումով ՀՆԱ-ի հաշվարկով գերազանցելու են Ադրբեջանին։ Մենք շատ ենք մոտենալու Վրաստանի ցուցանիշին, որը երկու տարվա ընթացքում կարող ենք գերազանցել։ Միշտ չէ, որ զուգահեռները տեղին են։ Վրաստանում էլ են գործընթացներ գնում։ Եվ այդ գործընթացները դեռ չեն հասել վերջնական փուլի, որ կարողանանք համեմատականներ անցկացնել։ Մենք պետք է տարբերենք Վրաստանում տեղի ունեցած հեղափոխությունն ու բարեփոխումները մեզ մոտ տեղի ունեցածից։ Մեզ մոտ հեղափոխությունը տեղի ունեցավ ներսից, ժողովրդի միջից։ Վրաստանում տեղի ունեցած հեղափոխության ժամանակ դրսից ֆինանսական ներարկումներ շատ եղան։ Դրանք գումարներ էին, որոնք չէին կարող չաշխուժացնել տնտեսությունը, չնպաստել սոցիալական հարցերի լուծմանը։ Մի քիչ էլ ապրենք և կտեսնենք, որ մեր տարբերակն ավելի արդյունավետ կլինի։ Իմ կարծիքով։

-Իշխանական պատգամավոր Հայկ Գևորգյանն ասել է, որ հաջորդ տարի օտարերկրյա ներդրումային միջավայրն աավելի լավն է լինելու, և արդյունքները հենց նույն տարում կզգանք։ Ի՞նչ է տեղի ունենալու։

-Դա պայմանավորված է նրանով, որ տևական ժամանակահատված կայուն իրավիճակ է մեր երկրում, իսկ գումարները գնում են կայուն միջավայր, ահա ինչու ակնկալում ենք, որ մյուս տարի ավելի շատ ներդրումներ կլինեն, որոնք կանդրադառնան ժողովրդի կենսամակարդակի վրա։

-Ձեր թիմը դեռ անցյալ տարի էր ասում, որ ընտրություններից հետո ներդրումներ են հոսելու Հայաստան, ինչո՞ւ չեն հոսում։

-Ես էլ էի ասողների մեջ։ Բայց մենք, մասնավորապես ես հաշվի չէի առել, դատական իշխանությունների հետ կապված գործընթացները։ Որովհետև դատաիրավական ոլորտում մենք բարեփոխումները չենք հասցրել այն մակարդակի, որ կարելի է համարել բավարար։ Ներդրողները ոչ միայն նայում են հարկային օրենսգրքին, բիզնես գրավչությանը, այլև նայում են, թե ինչպիսին է իրավական համակարգը՝ կարելի՞ է վստահել այդ համակարգին, հնարավոր վեճերի ժամանակ կարելի՞ է ակնկալել օբյեկտիվ վճիռներ։ Այստեղ գործընթացները դանդաղեցին, հետևաբար ներդրումները սպասածից քիչ էին։

-Հետևաբար հնարավո՞ր է այդ քրեական գործերին դադար տալ, որպեսզի ներդրողները կայուն Հայաստան տեսնեն։

-Ես կարծում եմ դատական համակարգի բարեփոխումներից հետո, որոնք մեկ օրում չեն արվի, բայց էական մասն անելուց հետո լուրջ ներդրումներ կլլինեն։ Կարծում եմ դա արդեն հնարավոր կլինի հաջորդ տարվա կեսերից։

-Արթուր Վանեցյանն իր վերջին հարցազրույցում հայտարարեց, որ Հայաստանում կան դրսից ֆինանսավորվող կուսակցություններ։ Սա ասում է ԱԱԾ գեներալը, նոր Հայաստանի ԱԱԾ նախկին տնօրենը։ Ձեզ սա չի՞ անհանգստացնում։ Ի՞նչ եք մտադիր անել։

-Դա շատ անհանգստացնող հանգամանք է, որովհետև մեր Սահմանադրության կոպիտ խախտում է իր բոլոր վտանգավոր հետևանքներով։ Եթե նույնիսկ պարոն Վանեցյանը չի զբաղեցնում այդ պատասխանատու պաշտոնը, նա պետք է համապատասխան տեղեկատվություն տա իրավապահներին։ Երևի իր գործընկերներն էլ են տեղյակ այս ամենինց, և նրանք պետք է համապատասխան հետևություններ անեն։ Եթե կան այդպիսի կուսակցություններ, նրանց գործունեությունը պետք է արգելվի։

Մհեր Արշակյան

Մանրամասները՝ տեսանյութում: