Armland արշավականների 35 հոգանոց խումբը չէր էլ կարող ենթադրել, որ Ամուլսար բարձրանալը Ոստիկանություն հրավիրվելու առիթ կդառնա: Սեփական տարածքի ներխուժման, գողության և տեխնիկայի վնասման կասկածանքով որպես խմբի ղեկավար Արտյոմ Մարտիրոսյանից Ոստիկանությունը բացատրություն է վերցրել: «Գագաթ հասնելու ճանապարհին մեզ հանդիպեցին «Լիդիան» ընկերության աշխատողները, որոնք մեզ ասացին, որ սար չենք կարող բարձրանալ։ Բայց արդեն 15-20 մետր էր մնացել …

