ԲԳՎ-ները խնդիրներ են առաջացրել գյուղաբնակ անօթևանների համար. Շիրակի գյուղերը դատարկվելու շեմին են

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Շիրակի մարզի՝ երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած, շահառու ճանաչված ու պետությունից փոխհատուցում չստացած ընտանիքները, Կառավարության որոշմամբ, կստանան բնակարանի գնման վկայագրեր։ Լոռու, Շիրակի ու Արագածոտնի մարզի անօթևան գյուղաբնակների բնակարանային խնդրի լուծման համար Կառավարությունն ընդհանուր առմամբ հատկացրել է 1 մլրդ 291 միլիոն դրամ։ Շիրակի մարզում կա փոխհատուցում չստացած շուրջ 148 ընտանիք, որից 90-ն է ընդգրկված բնակարանի գնման վկայագիր ծրագրում:

Շիրակի մարզի Մարմաշեն խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ընտանիքներ ևս բնակարանի գնման վկայագրի ծրագրի շահառուներ են։ Այժմ փաստաթղթերի հավաքագրման գործընթացի փուլն է։

«Ծրագիրը տարբեր գյուղերից, տարբեր վարչական տարածքներից տարբեր  ընտանիքներ է ընդգրկում։ Օրինակ՝ Մարմաշենից կա 4 ընտանիք, Մայիսյանից՝ 3,  Շիրակից և Ջաջուռից նույնպես կան ընտանիքներ։ Նրանց հետ բնակարանի գնման վկայագրի՝ ԲԳՎ-ի պայմանագրերը կան կնքված, նաև ծանուցագրեր են տրվել, որ նշված ժամանակահատվածում ներկայացնեն փաստաթղթերը»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը։

Ի սկզբանե գյուղաբնակ անօթևաններին պետությունն առաջարկել է բնակարանի փոխհատուցման երկու տարբերակ. կա՛մ բնակելի տան կառուցում, կա՛մ բնակարանի գնման վկայագիր: Մարզի 90 ընտանիք ընտրել է ԲԳՎ-ն, որից միայն 27-ը՝ Շիրակ գյուղից։

«Գյուղից, ընդհանուր առմամբ, անօթևանների ցուցակում ընդգրկված է 30 ընտանիք, որոնցից 27-ն ընտրել է ԲԳՎ-ի միջոցով բնակարանի ձեռքբերման տարբերակը: 27 ընտանիքը փաստաթղթերի պատրատման փուլում է գտնվում: Մինչև դեկտեմբերի 20-ը պիտի փաստաթղթերը պատրաստ լինեն, որ կարողանան ստանալ իրենց ԲԳՎ-ները: Մյուս 3 ընտանիքներն էլ ընտրել են շինարարությունը, այսինքն՝ բնակելի տան կառուցում կամ կիսակառույցի վերականգնում։ Նրանց համար դեռ փաստաթղթեր չեն պահանջվել, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի ընթացքում»,- մեզ հետ զրույցում ասաց Շիրակ գյուղի վարչական ղեկավար Համլետ Ասատրյանը։

Բնակարանի գնման համար հատկացվող գումարի չափը պայմանավորված է երկրաշարժի հետևանքով շահառուների կորցրած բնակարանի սենյակների թվից ու ընտանիքի անդամների քանակից: Շիրակ գյուղի անօթևանների համար, մասնավորապես, պետությունը հատկացնում է նվազագույնը 4 մլն դրամ։

«Կոնկրետ մեր գյուղում ամենաքիչ հատկացված գումարը՝ երկու սենյակի համար, 4 մլն դրամից ավելի է, երեք սենյակի համար 5 մլն 200 հազար դրամ է, 4 սենյակի համար՝ 5 մլն 900 հազար դրամ, 5 սենյակի համար՝ 9 մլն 250 հազար»,- նշեց Համլետ Ասատրյանը։

Հատկացվող գումարի չափից գյուղաբնակները, սակայն, դժգոհ են։ Գումարը քիչ է, բնակարանները՝ թանկ, չհաշված նաև այն, որ գյուղական բնակավայրերում վաճառվող բնակարաններ գրեթե չկան, եղածներն էլ գնման համար պիտանի չեն։

Նշենք, որ շահառուները կարող են բնակարաններ գնել իրենց նախընտրած համայնքում: Ըստ մեր զրուցակիցների՝ սա կհանգեցնի գյուղերի դատարկմանը, չնայած բնակիչները հիմնականում ցանկանում են ապրել ու աշխատել հենց գյուղական բնակավայրերում:

«Այս պահին շատ բնակարաններ կան, որ ոչ թե լքված են, այլ մարդիկ փակել գնացել են Ռուսաստան, բնակիչները դրսում են ապրում։ Կան բնակարաններ, որոնք վաճառքի են հանված, կան, որոնք վաճառքի չեն։ Մարդիկ կան՝ տվյալ շենք-շինության համար մեծ գումար են ուզում։ Հաստատ հեշտ չի լինի բնակարան գնելը։ Տվյալ գումարով ահանգին խնդիրներ կունենան բնակիչները»,- ասաց Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը։

Շիրակ գյուղի վարչական ղեկավարն էլ նշեց, որ ի սկզբանե դեմ է եղել բնակարանների գնման վկայագրերի ծրագրին։

«Ուրիշ երկրներում խթանում են, որ գյուղերը լցնեն մարդկանցով, ընտանիքներով, այս դեպքում գյուղը դատարկվում է: Շիրակ գյուղը Գյումրիին շատ մոտ է, և գյուղում վաճառքի տներ չկան: Այս պահին 3 տուն կա վաճառքի, և այդ տների արժեքը սկսվում է 25.000 դոլարից՝ մոտ 12 մլն-ից։ Ոչ մեկը չի կարողանում ձեռք բերել, և այս դեպքում բնակիչները ուզած-չուզած տեղափոխվում են Գյումրի։ Գյուղացիները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ։    Գյումրիում բնակարան ձեռք բերելու դեպքում գյուղացին պետք է իր տնակը քանդի, և չի կարողանա զբաղվել իր տնտեսությամբ: Այսպիսով, գյուղը կդատարկենք։ Մեր գյուղը 300 տնտեսություն ունի, մի մասը մշտական բնակություն են հաստատել Ռուսաստանում կամ այլ տեղերում, և հիմա հաշվառված թվի 10 տոկոսն էլ կտեղափոխվի Գյումրի կամ այլ բնակավայրեր։ Դրանով գյուղը կդատարկվի»,- ասաց Համլետ Ասատրյանը։

Հարցին՝ ինչո՞ւ են գյուղաբնակներն ընտրել ԲԳՎ տարբերակը, եթե իմացել են բնակարանների ձեռքբերման դժվարությունների ու այլ խնդիրների մասին, Համլետ Ասատրյանը պատասխանեց, որ առաջարկված 2 տարբերակի դեպքում էլ տրվող գումարի չափը նույնն է, իսկ շինարարության դեպքում ռիսկերն ավելի մեծ են։

«ԲԳՎ-ն արդյունավետ չէ, բայց բնակիչներն էլ մտածում են, եթե դրանից էլ հրաժարվեն, բո որ այլևս ոչինչ չտա՞ն: ԲԳՎ-ի ու կառուցման համար նույն գումարն է։  Բնակիչը նաև մտածում է, որ ոչ մեկը չի կարող 4 մլն դրամով տուն կառուցել։ Եթե շինարարություն վերցնի ու չկարողանա ավարտին հասցնել, գոնե այս դեպքում տրված գումարին մի տեղից էլ կավելացնի, կառնի, բայց եթե շինարարություն անի ու չկարողանա՞ ոչինչ անել։ Պատասխանատուներին բազմաթիվ անգամ եմ այս խնդիրների մասին ասել, բայց պատճառաբանում են, որ սա է լուծումը, ուրիշ տարբերակ չկա»,- ասաց Շիրակի գյուղի վարչական ղեկավարը։

Նշենք, որ Շիրակ գյուղում առկա է 80 տնակ: Տարբերակված են երկրաշարժից անօթևաններ մնացածներն և ընտանեկան դրությունից անօթևան դարձած  ընտանիքները։ Համայնքում, սակայն, կան նաև ընտանիքներ, որոնք երկրաշարժի հետևանքով անօթևան են դարձել, բայց ներառված չեն անօթևանների ցուցակում։

«Կոնկրետ նման 4-5 ընտանիք ունենք։ 2008-ին հաշվառված են եղել, 2012-ին հաշվառված են եղել, հետո քաղաքաշինության կոմիտեից մերժում է եկել, որ այսինչ փաստաթուղթը չկա։ Հիմա պատրաստվում են դատարան դիմել, որովհետև միակ եղանակը դատական ճանապարհն է։ Եթե դատը շահեն, նոր կընդգրկվեն անօթևանների ցուցակի մեջ»,- նշեց վարչական ղեկավարը։

Էմմա Չոբանյան