Որևէ նպատակ չունենք պաշտպանելու ՍԴ նոր դատավորներին, հին դատավորներին․ Ռուստամ Բադասյանը՝ Գևորգ Պետրոսյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
17.10.2026 | 12:49
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքի դեմ օրինագիծ
17.10.2026 | 12:26
Փաշինյանի և Ժապարովի պաշտոնական այցի արդյունքներով համագործակցության փաստաթղթեր են ստորագրվել
17.10.2026 | 11:54
Հայաստանում ձևավորում ենք սպասարկման նոր չափանիշ․ Ռեջիս Բուշյե
17.10.2026 | 11:19
Ոստիկանության գվարդիայում անցկացվել են զանգվածային անկարգությունների կանխման մարտավարական վարժանքներ
17.10.2026 | 11:07
Հիդրոօդերևութաբանության կենտրոնը ներկայացրել է Երևանի օդի որակի տվյալները
17.10.2026 | 10:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, դիմելով ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, հարցրեց՝ արդյո՞ք այս նախագծով չկա նախկին դատավորներից ազատվելու խնդիր, և ոչ թե նորընտիր երկու դատավորից։

«Դուք հարկատուների հետ զրուցե՞լ եք, նրանք պատրա՞ստ են աշխատանք չկատարող դատավորի կերակրել»,- հարցրեց Պետրոսյանը։

Նախարար Բադասյանն ընդգծեց, որ ինքը գիտի հավաքագրված հարկի արժեքը։

«Շատ լավ գիտեմ հարկատուի վերաբերմունքը նրա վճարած հարկին և դրանց նպատակային օգտագործման ուղղություններին։ Որոշակի առումով մտահոգություն, բնականաբար, առաջացնում է, բայց հանրությանը պետք է տալ հաջորդ հարցը՝ դուք որքա՞ն եք պատրաստ հարկ վճարել և աշխատավարձ վճարել պաշտոնատար անձանց, ում նկատմամբ վստահությունը ձեր իսկ կողմից ցածր է»,- նշեց Բադասյանը։

Նախարարը նկատեց, որ Սահմանադրական դատարանի նոր մոդելն առաջարկվել է 2015 թվականի փոփոխություններով։

«Այսինքն՝ որևէ նպատակ չունենք պաշտպանելու Սահմանադրական դատարանի, այսպես կոչված, նոր դատավորներին, հին դատավորներին։ Մեր նպատակն է ֆիքսել այն իրականությունը, որը 2015 թվականի փոփոխություններով առաջարկվել է հանրությանը»,- նշեց Ռուստամ Բադասյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն առաջարկել է «Հանրային ծառայության մասին և կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը, որն էլ հանձնաժողովի այսօրվա օրակարգում է:

Մանրամասները՝ տեսանյութում։