Հանրապետական կուսակցությունը հանդես է գալիս իշխանության հասցեին քննադատողի դիրքերից, կարո՞ղ է արդյոք ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նշել այս իշխանության մեկ-երկու հաջողություն, ասուլիսում այսպիսի հարց ուղղվեց Արմեն Աշոտյանին․ «Շատ կարևոր հարցադրում է։ Քանի որ ես ասում եմ՝ ակնկալում եմ քաղաքական նոր մշակույթ, այդ մշակույթը ինքս կցուցադրեմ։ Այո՛, այս կառավարությունը ունի հաջողություններ տարբեր ոլորտներում։ Կներեք՝ էդ էլ …

