2019-2020 թթ. ուսումնական տարին Շիրակի մարզի մի շարք համայնքների դպրոցներ դիմավորել են առանց առաջին դասարանցիների կամ, լավագույն դեպքում, ընդունել են մեկ աշակերտի: Պատճառները տարբեր են՝ բնակչության փոքր թիվ, դեմոգրաֆիական խնդիրներ, արտագաղթ, գործազրկություն, պայմանների բացակայություն: Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի՝ սահմանից ընդամենը 1.5 կմ հեռավորությամբ գտնվող Շաղիկ գյուղի հիմնական դպրոցի տնօրեն Անուշ Կարախանյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, …

