Սերժ Սարգսյանն անհրաժեշտ համարեց ամբողջ տեղեկությունը հավաքել իր բռում և Ոստիկանությանը զրկեց գաղտնալսելու հնարավորությունից․ Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
Բոլորը

«Ուղիղ մեկ տարի առաջ՝ դեկտեմբերի 9-ին, տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: Հիշենք նաև, թե այդ ընտրություններն ինչի համար էին, և թե որքանով է իշխանությունը՝ հատկապես կառավարությունը, Արդարադատության նախարարությունը հապաղել բարեփոխումների հարցում: Իսկ այդ ընտրությունների գլխավոր ուղերձը, հիմնական անելիքը և մանդատը, որ տրվել է, հենց բարեփոխումներն արագացնելու և երկիրը նոր հիմքերի վրա դնելու՝ ուղղակի հանձնարարություն է եղել։ Կարծում եմ, որ առաջարկված այս փոփոխությունը դրա մասին է»,- այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Հայտնի փոփոխությունը կատարվել է 2007թ. հոկտեմբերին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը ընդամենը 1 ամիս առաջ հայտարարել էր նախագահի թեկնածու առաջադրվելու մասին։ Եվ Սերժ Սարգսյանը, որն արդեն ՀՀԿ-ն համալրել էր իր քրեական ընկերներով, օլիգարխներով, անհրաժեշտ էր համարել, որ ամբողջ տեղեկությունները հավաքեր իր բռում՝ ԱԱԾ-ում, և դրանով Ոստիկանությանը զրկեց գաղտնալսելու և փոխզսպումների հայտնի այդ հնարավորությունից»,- նկատեց Բաբաջանյանը:

Նրա կարծիքով՝ Արդարադատության նախարարության վերապահումն այս պահին անհասկանալի է. «Կոչ եմ անում կողմ քվեարկել, և հորդորում եմ Արդարադատության նախարարությանը բարեփոխումներին տեմպ տալ, արագացնել»:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում քննարկվում է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը։

Մանրամասները՝ տեսանյութում։