Մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռք են բերվել գաղտնալսող սարքեր․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

Մեր հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը ճիշտ պահին ներկայացրել է շատ կարևոր օրեն քի նախագիծ, որը կարգավորում է օպերատիվ-հետախուզական ծառայության գործունեությամբ նախատեսված նման տնտեսությամբ իրենց աշխատանքները կարգավորող կարևորագույն կառույցի՝ Ոստիկանության գործիքակազմն ավելացնելու խնդիրը, որն այսօրվա պարտիզանական գործողությունների ֆոնին շատ կարևոր նախաձեռնություն է։ Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Ասեմ՝ պատահակսն չէ, որ իմ կարծիքով՝ 2007 թվականին Ոստիկանությանը զրկել էին այդպիսի հնարավորություն ունենալուց, և 2008 թվականին տեղի ունեցավ Մարտի 1-ը։ Եվ վերջերս շրջանառության մեջ հայտնվեց Անվտանգության ծառայության գեներալ-մայոր Տիգրան Բաղդասարյանի՝ նախաքննական մարմնին խոստովանական ցուցումունքներն առ այն, որ Մարտի 1-ի գործով Անվտանգության ծառայության մարմինները կեղծել են փաստաթղթեր, և եթե Ոստիկանությունն այդ ժամանակ ունենար նման գործառույթ, ես համոզված եմ, որ նման կեղծումները կլինեին անհնար։ Այս նախագծով մեր գործընկերներն առաջարկում են այդ դաշտ մտցնել երկրորդ օպերատորին»,- ասաց Քոչարյանը։

Նա խոսեց նաև նախորդ նիստին օլիգարխների կողմից գաղտնալսող սարքերի ձեռքբերման մասին բարձրաձայնված հարցից և նկատեց. «Այդ թվականներին Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի կողմից, իր ծառայության կողմից ձեռք էին բերվել նման տեխնիկական միջոցներ, որոնք դրվել են ծառայության մեջ՝ համոզված եմ, նաև այն ժամանակվա քաղաքական ղեկավարության համաձայնությամբ կամ թողտվությամբ»։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում քննարկվում է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը։

Մանրամասները՝ տեսանյութում։