ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Աշխաբադում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին տված կոշտ պատասխանին: «Լավին՝ լավ, վատին՝ վատ։ Նիկոլ Փաշինյանի պատասխանը Ալիեւին պետական մտածելակերպի դրսեւորում է։ Ոչ մի քայլ նահանջ այս մտածողությունից։ Հենց այստեղ է մեր միասնականության …

