Հետագայում ենթարկվելու եք քրեական պատասխանատվության․ Նաիրա Զոհրաբյանը՝ ՍԴ դատավորներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
17.10.2026 | 12:49
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքի դեմ օրինագիծ
17.10.2026 | 12:26
Փաշինյանի և Ժապարովի պաշտոնական այցի արդյունքներով համագործակցության փաստաթղթեր են ստորագրվել
17.10.2026 | 11:54
Հայաստանում ձևավորում ենք սպասարկման նոր չափանիշ․ Ռեջիս Բուշյե
17.10.2026 | 11:19
Ոստիկանության գվարդիայում անցկացվել են զանգվածային անկարգությունների կանխման մարտավարական վարժանքներ
17.10.2026 | 11:07
Հիդրոօդերևութաբանության կենտրոնը ներկայացրել է Երևանի օդի որակի տվյալները
17.10.2026 | 10:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր հետ ԱԺ էր բերել մի շարք չվերանորոգված դպրոցների նկարներ։ Նա նկատեց, որ մեր երկրում բազմաթիվ են դպրոցները, որոնց վերանորոգման համար կառավարությունը միջոցներ չի գտել՝ նաև այս տարվա բյուջեով։

«Եվ հիմա բերվել է մի նախագիծ, որը ոտքից գլուխ, աջից ձախ, հյուսիսից հարավ, վերևից ներքև քաղաքական է, բացարձակապես քաղաքական։ Որ ՍԴ-ի խնդիրը քաղաքական է` այդ մասին բաց և հրապարակային իր հարցազրույցներից մեկում ասաց ՀՀ առաջին փոխվարչապետ պարոն Ավինյանը։ Կարծում եմ՝ որևէ մեկը չի կասկածում, որ գործընթացն ուղղակիորեն քաղաքական է։ Հիմա դիմում եմ ձեզ՝ սիրելի համաքաղաքացիներ, մեր իշխանությանը դուր չի գալիս ՍԴ այս կազմը և հատկապես նրա նախագահը։ Ասել, որ մեր ուշքը գնում է Հրայր Թովմասյան պլյուս վեցնյակի համար, դա շատ մեծ շռայլություն կլինի, այդպես չէ»,- նկատեց Զոհրաբյանը։

Վերջինս նշեց, որ իրենք ուզում են, որ մեր երկրում գործընթացները լինեն բացառապես իրավական, և որևէ քաղաքական պրեսինգ չլինի։

«Հիմա մեզ առաջարկվում է, սիրելի համաքաղաքացիներ, մեր և ձեր հարկերից 630 մլն դրամ վճարենք ՍԴ դատավորներին, որ նրանք գնան տուն, նստեն թախտին և Հրայր Թովմասյանն ու մյուս դատավորներն ամսական 1 մլն դրամից ավելի գումար ստանան»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Նա, դիմելով ՍԴ այն դատավորներին, որոնք կգայթակղվեն այս նախագծով, հիշեցրեց՝ իշխանությունը հավերժ չէ, և ով գնացել է այս քաղաքական գործարքին, ոչ միայն վերադարձնելու է այս գումարները, այլ ենթարկվելու է քրեական պատասխանատվության։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին և Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին օրենքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում։