Հարկատուներին հարցրե՞լ եք՝ իրենք համաձայն են չաշխատող դատավորին աշխատավարձ տալ․ Գևորգ Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված Սահմանադրական դատարանի մասին Սամանադրական օրենքում լրացում կատարելու մասին և Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին օրենքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։

ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ուզում ենք օրենքի մակարդակով առանձին պաշտոնատար անձանց հարկադրաբար ուղարկել թոշակի։ Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Կարող է կարծիք հնչել, որ հարկադրաբար չէ, այլ կամավոր է, բայց ո՞վ չի հասկանում՝ կամավոր չէ։ Ամբողջ պետական մեքենան լծվել է այս գործին, եթե կամավոր է, թող անեն։ Ե՞րբ է իրավունքը պարտադրվել մարդկանց, որ այսօր պարտադրվում է։ Ինչո՞ւ է ընտրվել, թիրախավորվել հենց ՍԴ-ն։ Թող այս գայթակղիչ առաջարկը ներկայացվի Վճռաբեկ դատարանի անդամներին, Վերաքննիչ դատարանի, Առաջին ատյանի դատավորներին։ Չէ՞ որ նրանք էլ են նշանակվել նախկին իշխանությունների կողմից։ Նրանք լիակատար վստահություն ունե՞ն։ Հարկատուներին հարցրե՞լ եք, պարոն նախարար, իրենք համաձայն են չաշխատող դատավորին ամիսը, մոտավորապես, 800 հազար դրամ աշխատավարձ տալ»,- նշեց Պետրոսյանը։

Նա նկատեց, որ Սահմանադրական դատարանը մնացել է միակ անառիկ ամրոցը, որը գրավելով այսօր իշխանությունն ի վիճակի է ցանկացած նախաձեռնություն կյանքի կոչել։

Մանրամասները՝ տեսանյութում։