Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի՝ թուրքական գործակալությանը տված հարցազրույցին, ասաց, որ ադրբեջանցի պաշտոնյան հարցազրույցում անդրադառնում է որոշ հարցերի, որոնք վերաբերում էին Վաշինգտոնում երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը։ «Ես իմ կողմից կասեմ, որ մենք քննարկել ենք հարցերի բավականին լայն շրջանակ, որոնք կառուցվում են …

