Հալեպի՝ վերականգնված հայկական տաճարում առաջին պատարագն է մատուցվել
Մշակույթ
15.12.2019 | 18:24Վերջին 7 տարվա մեջ առաջին անգամ վերջերս վերականգնված Հալեպի 40 նահատակների մայր տաճարում պատարագ է մատուցվել: Հալեպի 40 նահատակների մայր տաճարը 2015 թ. ապրիլին պայթեցրել էին «Իսլամական պետության» գրոհայինները:
15-րդ դարի տաճարը վերականգնվել է Հալեպի հայ համայնքի հանգանակությունների շնորհիվ:
Մարտի 30-ին տաճարը վերաօծել էր Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը: