Հաշմանդամություն ունեցողների կրթության և զբաղվածության խնդիրները մնում են անլուծելի

Լուրեր

06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
Բոլորը

35-ամյա Հարություն Մխիթարյանը 8 տարեկանում ծառից ընկնելու պատճառով գամվեց հաշմանդամի սայլակին:  Մինչ այդ զբաղվում էր սպորտով և նպատակ ուներ աշխարհի չեմպիոն դառնալ: 90-ականների լույսումութ տարիները  9-րդ հարկում բնակվող Հարությունին զրկեցին նաև դպրոց գնալու հնարավորությունից: Դժվար էր ինտեգրվել՝  նրա առաջ շատ մարզադահլիճների դռներ փակվեցին, բայց  2015թ-ին, 21 տարեկանում, նա իր առջև հստակ նպատակ դրեց իրականացնել մանկության երազանքը, սկսեց պարապել բազկամարտ և ծանրամարտ: Միջազգային սպորտի վարպետն արդեն  քանի տարի է՝ ՀՀ դրոշը բարձրացնում է  Եվրոպայի և աշխարհի առաջնություններում: Այս տարի  նա կրկին  ոսկյա մեդալներով վերադարձավ հայրենիք՝ բազկամարտ սպորտաձևից  Եվրոպայի  կրկնակի մեդալակիր, ծանրամարտից՝ IBF վարկածով աշխարհի  չեմպիոն։

Անուշ Ասլանյանը՝ հակառակը, անցել է ուսումնական բոլոր փուլերով․ ՆՈՒՀ, դպրոց, ԲՈՒՀ, սակայն մշտապես բախվել է միջավայրային խոչընդոտների հետ:  Նա չլռեց,  բարձրաձայնեց այդ խնդիրների մասին և նաև դրանց լուծման նպատակով հիմնադրեց «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ն: «Քանի որ ՀՈՒԱ կարիքներով անձանց միշտ չէ բախտ վիճակվում անցնել կյանքի կարևորագույն օղակներով, հետևաբար կրթությամբ և հմտություններով անձինք քիչ էին, մեզ օգնեցին կամավորները, որպեսզի ինտեգրում ու շփում լինի:  Կարևոր մի փուլ էլ ենք հաղթահարել՝ մեզ չեն խղճում,  ցուցահանդես-վաճառքներին մարդիկ նախընտրում են գնել որակյալը, ոչ թե նրա համար որ պատրաստողը  հաշմանդամ է»,- ասում է Անուշը:

«Լուաստղ» ԲՀԿ-ի նախաձեռնությամբ  դԵկտեմբերի  13-ին Լոռի ժամանցի կենտրոնում կայացած  հաշմանդամների խնդիրներով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի տարեվերջյան նիստին զուգահեռ կազմակերպվեց  ցուցահանդես-վաճառք և հաշվետու համերգ: Հրավիրել էին 6 մարզերի՝ Երևանի, Շիրակի, Գեղարքունիքի, Տավուշի, Արմավիրի և Լոռիի անհատ կատարողների և  կազմակերպությունների՝ «Փյունիկ», «Փրկություն», «Հոգու լույս» ՀԿ-ներին, Երևանի կույրերի միավորմանը  և հաշմանդամային սպորտի պարօլիմպիկ կոմիտեին:  Մինչ հյուրերը ծանոթանում էին կազմակերպությունների ներկայացրած  ձեռքի աշխատանքներին, բեմում մարզական ցուցադրական ելույթները ընդմիջվում էին երաժշտական կատարումներով՝ երգում ու պարում էին անգամ լսողության և տեսողության սահմանափակումներով անձինք:

Միջոցառումն իրականացվել էր  ԿԳՄՍՆ-ի տրամադրած  260 հազար դրամի և Լոռու մարզպետարանի աջակցությամբ, սակայն հանձնաժողովի նախագահ  Լոռու մարզպետն ու մյուս անդամները,  ինչպես նաեւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները ներկա չէին.  «Թեև առաջինն էր,  բայց հասարակությունը, նաև իշխանական օղակները անտարբեր գտնվեցին: Իրազեկման մեծ արշավ կազմակերպվեց  բայց կրկին մեր կողքին կանգնեցին  միայն ՀԿ-ները», -ասում է միջոցառման կազմակերպիչ, հաշմանդամների խնդիրներով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի անդամ, «Լուսաստղ» ՀԿ-ի նախագահ Անի Գաբրիելյանը:

Նրա խոսքով՝ 15 տարվա ընթացում հանձնաժողովը բազում խնդիրներ է լուծել՝ համագործակցության կամ աջակցության շնորհիվ: Նկատելի առաջընթաց կա հաշմանդամային սպորտի բնագավառում, համընդհանուր ներառումն է հաջողվել՝  երեխան շփվում է, միջավայր է դուրս գալիս . «Արդեն առանձին կառույցների մասին չպետք է խոսենք, բազում խնդիրներ ունենք, կույրերի, խուլերի, աուտիզմ ունեցող երեխաների համար:  Հնարավորինս շուտ  պետք է մեր դպրոցների համար  հատուկ մասնագետներ պատրաստենք: Ավելի ճիշտ կլիներ, որ դպրոցները պատրաստեին, նոր անցում կատարեին, ժամանակից շուտ էր նաև հատուկ դպրոցների վերակազմավորումը, որովհետև այդ երեխաների 70 տոկոսը դուրս մնացին հանրակրթությունից՝ անցան տնային ուսուցման և արհեստականորեն ավելի մեկուսացվեցին»:

Հանձնաժողովի քարտուղար Վալերի Ջաղինյանն էլ նշում է, որ  սա աննախադեպ երևույթ էր, երբ  կազմակերպությունները ոչ թե Երևան, այլ հակառակը՝ Երևանից են գալիս մարզ. «Մեր մարզն ամենաակտիվն է ՀՈՒԱ  խնդիրներին արձագանքելու, լուծումներ փնտրելու ճանապարհին: Հանձնաժողովն այս տարի  9-րդ նիստն է անցկացնում, որովհետև 32 հոգանոց կազմից 16-ը ՀԿ անդամներն են, նրանք իրենց հոգսերն ու մտահոգությունները բերում են հանձնաժողով:  Այս պահին  ՀՈՒԱ համար  երեք կարևորագույն խնդիր կա լուծելու՝ մատչելի տարածք, կրթություն, զբաղվածություն: Պետական տարբեր ծրագրեր կան, բայց անգամ նոր կառուցվող շինությունները, նաև խանութները մատչելի չեն, նրանք զրկվում են անգամ այդ օբյեկտներ մտնելու հնարավորությունից, ինչ մնաց կարողանան դիմել աշխատելու համար: Ճիշտ թեքահարթակը միայն ՀՈՒԱ-ի համար չէ, տարեցների և մայրիկների համար էլ է դա կարևոր, բիզնեսմենը պետք է մտածի, որ այդքան այցելու կամ գնորդ չկորցնի»:

«Աբրիկոտ» ՍՁՀԿ-ի հիմնական նպատակն է   30 ՀՈՒԱ  անձանց  ապահովել աշխատանքով,  պատրաստելով  թեյեր, շոկոլադ՝  փայտյա հուշանվերներային փաթեթավորմամբ: Արտադրանքհը վաճառվում է մայրաքաղաքում, քանի որ հուշանվերային մշակույթը մարզում դեռևս զարգացած չէ և մարդկանց սոցիալական վիճակը չի ներում թեյի կամ կոնֆետի համար  բարձր գին վճարել: « Մեր արտադրանքը առաջիկայում դուրս կգա երկրի սահմաններից դուրս, որովհետև որակապես չի զիջում նմանատիպ ոչ մի արտադրանքի»,-ասում  է «Աբրիկոտի» ղեկավար Գայանե Խաչատրյանը:

Լոռու մարզի 16 498 ՀՈՒԱ անձանցից  781-ը առաջին, 6311-ը՝ երկրորդ, 8728-ը երրորդ կարգ ունեն: Հանձնաժողովը հստակ տվյալներ չունի  տեսողությունից և լսողությունից զրկված անձանց  թվի մասին:

Նելլի Դավթյան