Եթե մենք անցյալն ամբողջությամբ չընդունենք, ապա «այլևս երբեք» բառերը կկորցնեն իրենց իմաստը. Ջո Բայդենը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի մասին
Քաղաքականություն
15.12.2019 | 18:51ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը ողջունել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը:
«Եթե մենք անցյալն ամբողջությամբ չընդունենք, ապա «այլևս երբեք» բառերը կկորցնեն իրենց իմաստը: Փաստերը պետք է նույնքան հստակ ու համոզիչ լինեն ինչպես ապագա սերունդների, այնպես էլ նրանց համար, որոնց հիշողությունները մռայլված են ողբերգությամբ»,- ասել է նա: