Կառավարությունը հաստատել է Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2020 թ. տարեկան ծրագիրը, որի նպատակը լճի և դրա ջրհավաք ավազանի ներկայիս վիճակի բարելավումն է: Ըստ այդմ՝ նախատեսվում է ապահովել Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի պահպանությունը, լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը և Սևանա լճի ջրհավաք ավազանի բնական պաշարների կայուն օգտագործմանն …

