«WCIT 2019»-ի կազմակերպչական կոմիտեն հայտարարել է Երևանում կայանալիք ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի բացման բանախոսների անունները։ «Հոկտեմբերի 7-ին «WCIT 2019»-ին բացման ելույթներով հանդես կգան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի նախագահ Իվոն Չուն և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը։ Այս տարի «WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովը թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք …

