2018 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում, ԱՆ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) Վանաձորի տարածքային բաժնում գրանցված ցուցանիշներն ուրախացնող են: Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է ծնունդների ու ամուսնությունների աճ, միաժամանակ, նվազել են ամուսնալուծություններն ու մահերը: «2018 թվականին տարածքային բաժնում գրանցվել է 485 ծնունդ, այս տարի՝ 542: Ավելացել են …

