Իրան-ԱՄՆ լարվածությունը չի հանգեցնի երրորդ համաշխարհային պատերազմի սկսմանը, պարզապես կարող է տեղի ունենալ աշխարհագրության ընդլայնում․ իրանագետ

Լուրեր

18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո ԱՄՆ-ը հանդես եկավ հայտարարությամբ, որն ինքնին աննախադեպ էր։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրանագետ Ահարոն Վարդանյանը։

«Հունվարի 3-ին Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանին Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում սպանվեց ամերիկյան օդուժի կողմից։ Դրանից անմիջապես հետո ամերիկյան կողմը հայտարարեց, որ սպանությունը տեղի է ունեցել անմիջապես իրենց հրամանով, և այս հայտարարությունն ինքնին աննախադեպ էր, երբ մի երկրի ղեկավարությունը հայտարարում է այլ երկրի բարձրաստիճան զինվորականի սպանության մասին երրորդ երկրի տարածքում՝ առանց այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության թույլտվությունն ունենալու։ Նաև աննախադեպ նրանով, որ սպանվել է ԻԻՀ-ում և, գրեթե, ողջ Մերձավոր Արևելքում մեծ հեղինակություն ունեցող գեներալ»,- նկատեց Վարդանյանը։

Վարդանյանը հիշեցրեց, որ գեներալի սպանությունից անմիջապես հետո հայտարացեցին, որ լինելու են վրեժի գործողություններ, փոխադարձ հարվածներ։

Իրանագետ Գարիկ Միսակյանն էլ նշեց, որ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո տեղի ունեցան պատասխան հարվածներ։ «Երեկ գիշեր իրանական կողմը ռմբակոծեց Իրաքի տարածքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներից մեկը։ Որոշ տեղեկություններով՝ ռմբակոծվել են Ամերիկային պատկանող այլ տարածքներ։ Այս ռմբակոծությունների հետ կապված եղան իրարամերժ հայտարարություններ։ Սպանվածների կամ զինվորների կորուստների հետ կապված հնչում է մինչև 80 ամերիկյան զոհերի մասին, ԱՄՆ լրատվամիջոցներն ասում են՝ զոհեր չեն եղել կամ շատ քիչ են եղել։ Հրթիռների հետ կապված ևս իրարամերժ հայտարարություններ կան»,- նշեց իրանագետը։

Հարցին՝ Իրան-ԱՄՆ այս հակամարտությունն ի՞նչ ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա, Վարդանյանն ընդգծեց, որ արդեն տեսնում են լարվածության ազդեցությունը տարածաշրջանում։ «Ականատես ենք լինում դասական հիբրիդային պատերազմի․ երկու երկիր իրար դեմ պատերազմում են երրորդ երկրի տարածքում։ Չի բացառվում, որ աշխարհագրական տարածքը կարող է ընդլայնվել՝ Սիրիա, Լիբանան, Իսրայել և այլն, և այլն։ Մենք, լինելով տարածաշրջանային երկիր, որոշակի վտանգ մեզ էլ է սպառնում այս տեսանկյունից։ Հայկական կողմը պետք է շատ զգույշ լինի, խորհրդակցություններ ունենա տարածաշրջանային երկրների հետ։ Հայաստանի կողմից հայտարարությունները նորմալ եմ գտնում։ Այս խառն իրավիճակում չպետք է հստակորեն մեկի կողմը բռնել։ Իրանական կողմը հայկական կողմից տարածված հայտարարություններից գոհ է և այնտեղ ապահովվել է դրական հայկական ֆոն»,- ասաց իրանագետը։

Անդրադառնալով Ղասեմ Սուլեյմանիի՝ Արցախյան հարցի հետ կապված դիրքորոշմանը՝ Գարիկ Միսակյանը նշեց․ «Հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ փորձագետներից մեկը հայտարարեց, որ Ղասեմ Սուլեյմանին տարածաշրջանային հարցերում ճկուն է եղել, օրինակ բերեց արցախյան հակամարտության ժամանակ նրա դիրքորոշումը՝ նշելով, որ Սուլեյմանին, տեղյակ լինելով և հասկանալով, որ Ադրբեջանի հաղթանակի դեպքում հնարավոր է Իրանի հյուսիսում պանթյուրքական վահանի ստեղծում, խոչընդոտել կամ օգնել է հայկական կողմին, որպեսզի խանգարի պանթյուրքիստական այդ ծրագրի իրականացմանը»։

Հարցին՝ այս հակամարտությունը կարո՞ղ է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի, իրանագետ Վարդանյանը նկատեց․ «Այս լարվածությունը չի հանգեցնի երրորդ համաշխարհային պատերազմի սկսմանը, պարզապես կարող է տեղի ունենալ աշխարհագրության ընդլայնում, բախումները տեղի ունենան ոչ միայն Իրաքի տարածքում, այլ Սիրիայի կամ մերձավորարևելյան այլ երկրներում»։