Լոռու մարզի դատախազությունն ամփոփել է 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում մարզում արձանագրված շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նշված ժամանակահատվածում մարզի տարածքում գրանցվել է ապօրինի ծառահատման, ապօրինի փայտանյութի մթերման, անտառներ ոչնչացնելու, ինչպես նաև անտառտնտեսության իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնական լիազորությունները չարաշահելու 119 դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է …

