«Թիվ 92 մանկապարտեզի տնօրենն ասաց՝ ձեր բալիկներին չեք կարող թողնել, տեղ չունենք, մասնագետները հեռացված են»․ ծնող. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

«Տնօրենը մեզ ասաց՝ չեք կարող թողնել ձեր բալիկներին, որովհետև չունենք համապատասխան մասնագետներ, որպեսզի նրանց հետ աշխատեն․ հեռացված են։ Մենք տեղ չունենք, գնացեք ուրիշ մանկապարտեզ»,- այս մասին այսօր՝ «Երևանի քաղաքապետարանն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ձեռքերը լվանում են․ ո՞վ պետք է զբաղվի թիվ 92 մանկապարտեզի հատուկ խմբի երեխաների հարցով» թեմայով քննարկման ընթացքում նշեց մանկապարտեզի հատուկ խումբ հաճախած երեխայի ծնող Ստելլա Միրզոյանը։

«Փաստի առաջ կանգնեցինք․ մեր երեխաների թե՛ անհատական, թե՛ ներառական ծրագրերն ընդհատվեցին, և չենք կարողանում այս հարցին լուծում գտնել։ Ես իմ բալիկին մանկապարտեզ եմ տարել 2019-ի հոկտեմբերին։ Մանկապարտեզն էր կանչել, որովհետև արդեն ժամանակն էր։ Ընդունվելիս ինձ ոչ ոք չի զգուշացրել, որ իմ բալիկը մինչև դեկտեմբերի վերջ է հաճախելու։ Այդ դեպքում կմտածեի՝ երեխայիս նման հոգեբանական խնդրի առաջ կանգնեցնե՞մ, թե՝ ոչ»,- ասաց Ստելլա Միրզոյանը։

Ծնողներից Գոհար Միքայելյանն էլ նշեց․ հունվարի 8-ին են տեղեկացել, որ թիվ 92 մանկապարտեզի ֆինանսավորումը դադարեցվել է, աշխատակազմն աշխատանքից ազատվել է։ «Մենք պետք է մեր երեխաներին ուրիշ մանկապարտեզներ փորձեինք տանել, սակայն սա Հայաստանում իր օրինակով միակն է, որ հարմարեցված է ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող երեխաներին՝ մուտքից սկսած․ թեքահարթակ կա, շենքային պայմանները համապատասխանեցված են»,- ասաց Գոհար Միքայելյանը։

Թիվ 92 մանկապարտեզի հատուկ խմբի հոգեբան Անի Կարապետյանի խոսքով՝ իրենք՝ աշխատակիցներով, այս ամենի մասին նախապես տեղյակ են եղել․ «Մենք վաղուց տեղեկացված ենք եղել, որ հնարավոր է ֆինանսավորման խնդիրներ լինեն։ Անգամ ամիս է եղել, որ աշխատավարձը նվազագույնից ցածր է եղել՝ մոտ 50 հազար դրամ։ Մենք ծանուցված ենք եղել, տնօրենը զգուշացրել է, բայց հստակ չի եղել, թե որ օրն է փակվելու խումբը։ Մեր պայմանագիրը մինչև դեկտեմբերի 31-ն է։ Հունվարի 8-ին նոր պայմանագիր կկնքվի, թե ոչ՝ անորոշ է եղել։ Ինչպես հասկացա՝ տնօրենն ինքն էլ տեղյակ չի եղել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան