«Գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ-ների մոնիթորինգի արդյունքում այդ հայտարարության վերաբերյալ հրապարակումները ֆիքսել ենք, ուսումնասիրվում է»: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն՝ անդրադառնալով այն տեղեկություններին, որ Միքայել Մինասյանը Սերժ Սարգսյանին Իտալիայի Հռոմ քաղաքում 20 միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն է նվիրել։ Հիշեցնենք նման տեղեկություն այսօր տարածել էր «Սասնա ծռեր» կուսակցությունը։ Հայտարարությունում, մասնավորապես, նշված …

