Ցմահ դատապարտյալի գործով վաղը դատարանը կորոշի՝ ազատել նրան, թե՝ ոչ

Լուրեր

09.10.2026 | 12:44
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:35
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
Բոլորը

Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում էր ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի պաշտպանների բողոքի քննությունը Առաջին ատյանի դատարանի այն որոշման դեմ, որով մերժվել էր Մանուկյանին վաղաժամկետ ազատ արձակելու դիմումը:

Այսօր դատախազ Բրուտյանն առարկեց, որ Մանուկյանը ազատ արձակվի՝ նշելով, որ նա արդեն իսկ իր դրական վարքագծի շնորհիվ անցել է կիսաբաց ռեժիմի: Սակայն ազատ արձակվելուն իրենք դեմ են։ Ցմահ դատապարտյալ Մանուկյանի պաշտպան Նարեկ Ալոյանն ասաց, որ Մանուկյանի վարքը ավելի շատ կարելի է բնորոշել որպես դրական և սկսեց թվարկել, թե այս տարիների ընթացքում Մանուկյանն ինչ դրական գործողություններ է կատարել:

«Պետությունը գտել է, որ Աշոտ Մանուկյանն ուղղվող դատապարտյալ է, նրա պահման ռեժիմը փոխել է կիսաբացի»,- ասաց պաշտպանը, նշելով, որ Մանուկյանը նաև գրքեր է հեղինակել պատիժը կրելու ընթացքում:

Օրինակ բերելով հայտնի հեքիաթում հնչող «Թագավորը մերկ է» արտահայտությունը, պաշտպանն ասաց՝ դատախազն իր պնդումներով մերկ է, դատախազն էլ առարկեց՝ ես մերկ չեմ։ Դատավորն արձանագրեց, որ պաշտպանի խոսքով վիրավորական արտահայտություն չկար, հակառակ պարագայում սանկցիա կկիրառեր։

Հիշեցնենք, որ Մանուկյանը դատապարտվել է 25 տարի առաջ երեք զինծառայողի սպանության համար, նա կատարած արարքի համար զղջացել է, զոհերի ծնողները ցմահին ներել են և դեմ չեն, որ նա ազատ արձակվի:

Մեղադրող դատախազը պատասխանելով պաշտպանի պնդումներին ասաց, որ պետք է դիտարկել հանցագործության վտանգավորության աստիճանը, անդրադառնալով այն պնդմանը, թե ցմահ դատապարտյալի միակ բացասական քայլը եղել է հեռախոս պահելը, ասաց՝ մարդը գիտակցելով, որ չի կարելի գործողությունը կատարել, միտումնավոր շարունակում է այն կրկնել:

«Երեք զինծառայողի կյանք խլած դատապարտյալը երեք գիրք գրելով ուղղվե՞լ է: Մեր կարծիքն է, որ նա չպետք է ազատ արձակվի և պետք է շարունակի պատիժը կրել»,- ասաց դատախազը:

Մանուկյանը ևս ելույթ ունեցավ. «Ես գիտակցում եմ, որ երեք մարդու կյանք է խլվել, գիտակցում եմ, որ շատ ծանր հանցագործություն է, եթե 10 տարի նստելով էլ դա կքավեմ ես, պատրաստ եմ նստել, եթե իմ կյանքով կհատուցեմ, պատրաստ եմ կյանքս տալու»,- ասաց դատապարտյալը։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որը կհրապարակվի վաղը՝ ժամը 15:00-ին։

Լիլիթ Շաբոյան