Ես ասեկոսեներ մեկնաբանելու իրավունք չունեմ. Վիկտոր Սողոմոնյանը՝ Քոչարյանի գրասենյակ մտնելու՝ զինված անձի պահանջի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
Բոլորը

Միջադեպի պահին Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում ոչ ոք չի եղել, իսկ հետո արդեն աշխատակիցները չեն կարողացել վերադառնալ և մտնել, քանի որ Ոստիկանությունը շրջափակած է եղել հյուրանոցի մուտքը: Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ անդրադառնալով «Էրեբունի» պլազայում հնչած կրակոցների դեպքին:

«Որքանո՞վ է այս միջադեպը կապված նախագահ Քոչարյանի գրասենյակի հետ, կամ ինչքանո՞վ է դա մեզ առնչվում՝ չգիտեմ։ Կգերադասեմ տեղեկություններն ամբողջացնել։ Եթե մեզ ինչ-որ բանով այս միջադեպն առնչվում է, բնական է՝ կմեկնաբանենք, հայտարարություն կտարածենք։ Հիմա որևէ տեղեկություն չունեմ», – ասաց նա։

Սողոմոնյանը միաժամանակ նշեց, որ «Էրեբունի պալազայում» գործում են բազմաթիվ գրասենյակներ, իսկ ահա երկրորդ նախագահի գրասենյակը գտնվում է վեցերորդ հարկում։ «

Քանի չունեմ պաշտոնական տեսակետ, ենթադրում եմ, որ իրավապահ մարմինները հաղորդագրութուն կտարածեն։ Երբ կլինի իրադարձությունների նկարագիր, և եթե պարզվի, որ մեզ առնչվում է՝ տեղեկություններ կհայտնեմ», – ասաց Վիկտոր Սողոմոնյանը։

Վերջում նա հիշեցրեց, որ գրասենյակը հյուրանոցում տեղակայված է արդեն 12 տարի, և իրենք անվտանգության մակարդակի առումով որևէ դժգոհություն չունեն։

Մանրամասները՝ տեսանյութում: