Հոկտեմբերի 27-ի գործով դատավարությունը չի տվել բազմաթիվ հարցերի պատասխաններ: Այս մասին Կոմիտասի անվան պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Հոկտեմբերի 27-ի ոճրագործության ընթացքում զոհված ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի որդին՝ Ստեփան Դեմիրճյանը։ Նրա խոսքով՝ Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացելու որոշում չկա, սակայն կա հանրային հսկայական պահանջ: «Նույնիսկ 20 տարի անց լիարժեք բացահայտման հասարակական պահանջն էլ ավելի է …

