Ավարտվել է «Որսորդ» կտավը ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Լուրեր

10.07.2026 | 02:01
ԱԱ-2026․ Ֆրանսիան դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 23:46
Տավրոս Սափեյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
09.07.2026 | 23:35
Միայն հասարակության և քաղաքական ուժերի միասնական դիմակայությամբ է հնարավոր կանխել աղետը. «Մայր Հայաստան»-ը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման առնչությամբ
09.07.2026 | 23:14
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն
09.07.2026 | 23:00
Արևմտյան Եվրոպայում դիտարկումների պատմության ամենաշոգ հունիսն է գրանցվել․ Գերմանիայում հունիսյան շոգից ավելի քան 5000 մարդ է մահացել
09.07.2026 | 22:52
Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» խոշոր հաշվով հաղթեց Մալթայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 22:44
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Երևանում ընթացող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է
09.07.2026 | 22:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.07.2026 | 22:17
ՄԱԿ-ին հայտարարություն է ներկայացվել՝ Ադրբեջանում բանտարկված 9 կին լրագրողներին ազատ արձակելու կոչով
09.07.2026 | 22:04
Կոնֆերենցիաների լիգա․ «Ալաշկերտը» խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 21:55
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են կրթության, մշակույթի և Ֆրանկոֆոնիայի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
09.07.2026 | 21:42
ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարներին Էրդողանի արտասովոր նվերը Եվրոպայում մաքսային ստուգումների պատճառ է դարձել
09.07.2026 | 21:27
Սոֆիա Բաղրամյանը՝ Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
09.07.2026 | 21:19
«Ուիմբլդոնի» կանանց մրցաշարում հայտնի են եզրափակիչի մասնակիցները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 21:07
Մանվել Վարդանյանը՝ մինչև 10 տարեկանների Եվրոպայի կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ  ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Յակուբ Անդրիաս Մելխիոր Բրասաուի՝ «Որսորդ» կտավը  ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

«Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1963թ., 1984թ. ՀՀ ազգային պատկերասրահից չպարզված հանգամանքներում հափշտակված առանձնապես խոշար չափերով՝ 7.500.000 ՀՀ դրամ գնահատված,  Յակուբ Անդրիաս Մելխիոր Բրասաուի վրձնին պատկանող «Որսորդ» կտավը ձեռք բերելով, այն մինչև 2019թ. գարուն պահել է իր մոտ: Վերջինս, գումար ձեռք բերելու նպատակով Երևան քաղաքի 47-ամյա և 37-ամյա բնակիչների հետ նախնական համաձայնությամբ, մտադրվել է իրացնել ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կտավը: 2019թ. հունիսի 13-ին, ժամը 19.00-ի սահմաններում, 37-ամյա տղամարդը Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի սրճարաններից մեկում հանդիպել է գնորդին և կտավի իրացման  համար պահանջել 60.000 ԱՄՆ դոլար: 25.000 դոլար փոխանցելուց հետո, գնորդը հայտնել է, որ գումարի մյուս մասը կփոխանցի կտավի բնօրինակ լինելու հանգամանքը ստուգելուց հետո: Նույն օրը գնորդի հետ հանդիպելուց և կտավի բնօրինակ լինելու հանգամանքը պարզելուց հետո, 37-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևան քաղաքի վարչություն:

Բացի այդ, 1963թ. ծնված տղամարը, 2019թ. մայիսին ապօրինի ձեռք է բերել և իր բնակության վայրում  պահել ռազմամթերք հանդիսացող «Ф-1», «РГ-42» և «РГД-5» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակների համար նախատեսված պայթուցիչ, որը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է վերջինիս բնակության հասցեում:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 1963թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, մյուս երկու տղամարդկանց՝ 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին»,- ասված է հաղորդագրությունում: