ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Ադրբեջանում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի հարցին։ Նախարարի խոսքով՝ խնդիրը բավական զգայուն է: «Արցախի ԱԳ նախարարությունն արդեն հայտարարություն արել է։ Դրա մեջ նշվում է, որ Արցախի իշխանությունները ջանքեր են գործադրում ռազմագերի Արայիկ Ղազարյանին վերադարձնելու համար: Հաշվի առնելով հարցի զգայուն լինելը՝ կարծում եմ, որ դեռևս կսահմանափակվեմ …

