Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության նախագծի շուրջ: Մինչ քննարկման մեկնարկը վարչապետը հանդես է եկել բացման խոսքով, որում անդրադարձել է հեղափոխությունից հետո 1.5 տարվա ընթացքում մեր երկրի զարգացման ուղղությամբ տարբեր ոլորտներում գրանցված արդյունքներին և մի շարք արձանագրումներ արել: Կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Հարգելի գործընկերներ, առաջին …

