Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Չինաստանի դեսպանին. քննարկել են կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակ

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Փետրվարի 1-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Էրլունին:

«Զրուցակիցները քննարկել են կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը: Չինաստանի դեսպանը ներկայացրել է վիրուսի տարածման վերաբերյալ վերջին թվերը և ընդհանուր իրավիճակը՝ նշելով, որ չնայած այն բարդ է, սակայն վերահսկելի է ու կայուն: Չինական կողմը ակնկալում է, որ մեկ շաբաթվա ընթացքում դրությունը կբարելավվի:

Թիան Էրլունը նշել է, որ հարցը գտնվում է Չինաստանի բարձրագույն ղեկավարության անմիջական վերահսկողության ներքո, առկա է առավելագույն համախմբվածություն կորոնավիրուսի դեմ պայքարում, ու պատկառելի մարդկային և նյութական միջոցներ են ուղղվել այս նպատակի համար: Երկիրը նաև ակտիվորեն համագործակցում է միջազգային գործընկերների հետ, և աշխատանքներ են տարվում պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ:

Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել տրամադրված համապարփակ տեղեկատվության համար: Նա ներկայացրել է Հայաստանի կողմից կորոնավիրուսի ներթափանցման կանխարգելման ուղղությամբ կատարվող աշխատանքները և նշել, որ այս նպատակով իր գլխավորությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով:

Տիգրան Ավինյանն ասել է, որ շատ բարձր է գնահատում Չինաստանի կողմից իրականացված արդյունավետ քայլերը ու կարծիք հայտնել, որ իրավիճակը շուտով դեպի կարգավորում կգնա: Նա նաև կարևորել է այս հարցում չինական կողմի օպերատիվությունը, թափանցիկությունը և միջազգային հանրության հետ համագործակցությամբ դրսևորած ջանքերը: Փոխվարչապետը հավելել է, որ Հայաստանը պատրաստ է հնարավոր միջոցներով աջակցություն ցուցաբերել բարեկամ Չինաստանին»,- ասված է հաղորդագրությունում: