ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների առաջին քվեարկությունը կանցկացվի վաղը՝ փետրվարի 3-ին

Լուրեր

31.08.2026 | 17:09
Իսրայելն ու Ռուսաստանն են ապատեղեկատվություն տարածել Սեուտայի միգրացիոն ճգնաժամի վերաբերյալ․ Իսպանիայի վարչապետ
31.08.2026 | 17:00
Ռուսաստանից 100 հազարավոր մարդիկ են բերվե՞լ ընտրություններին մասնակցելու համար․  ԱԱԾ-ն ինչ տվյալներ ունի
31.08.2026 | 16:54
Երևանում այսօր ու վաղը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
31.08.2026 | 16:46
Փաշինյանն ու Ռահմոնը քննարկել են Հայաստան-Տաջիկստան տնտեսական համագործակցության զարգացումը
31.08.2026 | 16:35
Պուտինը Բիշքեկում է․ սպասվում է հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ
31.08.2026 | 16:24
Ալեն Սիմոնյանը Բիշքեկում մասնակցել է Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը
31.08.2026 | 16:16
Ասում են՝ ապօրինի ա, ուզում են քանդեն, 30 տարի ապրում եմ էս տնակում. բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 16:07
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում ռուսական ակումբում. աղբյուր
31.08.2026 | 15:55
Պուտինը չգիտի՝ ինչպես ավարտել պատերազմը և մտավախություն ունի իր անձնական անվտանգության վերաբերյալ․ The Economist-ի անդրադարձը
31.08.2026 | 15:50
Փաշինյանն ու Ալիևը քննարկել են TRIPP-ի իրականացումն ու տնտեսական համագործակցության ընդլայնումը
31.08.2026 | 15:46
Պիտի Սեդրակ Քոչարյանի հետ քննարկեմ․ Օրբելյանը՝ նրա նվիրատվությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 15:33
Տնակների քանդման վայրից երկու անձ բերման է ենթարկվել, նրանցից մեկը կոտրել է ոստիկանական մեքենայի ապակին
31.08.2026 | 15:24
Մասկը պատրաստ է Ուկրաինային թույլ տալ Starlink-ն օգտագործել ՌԴ-ին հարվածների համար, սակայն անհրաժեշտ է Սպիտակ տան որոշումը․ FT 
31.08.2026 | 15:15
Վինուս Ուիլյամսը 15-րդ անընդմեջ պարտությունն է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 15:10
Փաշինյանն ու Ալիևը քննարկում են ունեցել // Արմեն Աշոտյանի տնային կալանքը 3 ամսով երկարաձգվեց․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների առաջին քվեարկությունը կանցկացվի փետրվարի 3-ին, երբ Այովա նահանգում սկսվեն կուսակցական, նախնական ընտրությունները, որոշելու համար, թե ով է Դեմոկրատական կուսակցությունից լինելու Թրամփի մրցակիցը: Այդ օրն այստեղ հրավիրվելու են հազարից ավելի հավաքներ, իրենց թեկնածուին ընտրելու համար. գրում է amerikayidzayn.com-ը:

Այդ օրը մարդիկ հավաքվում են նշված տեղերում, հրապարակային կերպով քննարկում թեկնածությունները ու իրենց ձայնը տալիս իրենց նախընտրածին:

Ամենակարեւորն այս հավաքներից Այովայի հավաքներն են, քանի որ այն մեծապես է տալիս առաջին պատկերը, թե որ թեկնածուին է գերադասում ԱՄՆ-ը: Ուշադրության կենտրոնում է լինելու միայն Դեմոկրատական կուսակցությունը, քանի որ գրեթե վստահաբար կարելի է ասել, որ օգոստոսյան համագումարի ժամանակ Հանրապետական կուսակցությունն իր ձայնը կտա Թրամփին:

Երեկոյան անցկացվում է քվեարկություն խցիկներում ու ըստ ձայների թվի, յուրաքանչյուր թեկնածուի հասնում հավաքած ձայներին համապատասխան պատվիրակներ:

Քանի որ Այովան, ապա` Նյու Հեմփշիրը առաջինն են անցկացնում քվեարկությունը, այստեղ ուշադրությունն ավելի մեծ է, քան ավելի մարդաշատ նահանգներում: Սակայն այս համակարգը շատերն են քննադատում այն բանի համար, որ երկու այս նահանգները ունեն սպիտակամորթ ազգաբնակչության ճնշող մեծամասնություն:

Թեկնածուները, որոնց հաջողվում է անցնել Այովայի ու Նյու Հեմփշիրի ընտրությունները, հաջորդ մեծ քննությունը պիտի հանձնեն մարտի 3-ին, որը հայտնի է Սուպեր երեքշաբթի անվանումով, քանի որ նույն օրը նախնական ընտրություններ են անցկացվում միանգամից 14 նահանգներում: Դրանց շարքում են ամենամարդաշատ Կալիֆորնիան ու Թեքսասը: Ընտրողների բոլոր պատվիրակների երեսուն տոկոսը նշանակվում են այդ օրը:

Կուսակցական, նախնական ընտրությունները շարունակվում են հունիս ամսին: Այդ ժամանակ բոլոր հավակնորդներից մնում է միայն մեկը, որին էլ որպես նախագահական թեկնածու հաստատում է օգոստոսյան կուսակցական համագումարը: Համագումարը նաեւ ներկայացնում է փոխնախագահի թեկնածուին: