Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան գրառամամբ տեղեկացրել է , որ դիմել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին՝ պարզաբանելու համար ՍԴ աշխատանքներին չմասնակցելու նրա իրական դրդապատճառները: «Վերջին շրջանում մամուլում, հանրային-քաղաքական քննարկման առարկա է դարձել Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի կողմից ՍԴ աշխատանքներին չմասնակցելու, միևնույն ժամանակ աշխատավարձ ստանալու, ծառայողական մեքենայից օգտվելու հանգամանքը: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, …

