ՊՆ փոխնախարարն անցնում է ORSIS-ի գործով. ՀՔԾ-ում նոր քրգործ է հարուցվել

Լուրեր

27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
27.10.2026 | 09:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական ORSIS ընկերության հետ կապված Հայաստանում նոր քրեական գործ է հարուցվել: Տեղեկությունը factor.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Factor.am-ի տեղեկություններով՝ գործով անցնում է ՊՆ բարձրաստիճան պաշտոնյա՝ փոխնախարարներից մեկը: Մեր այս տեղեկությունը ՀՔԾ-ից չմեկնաբանեցին:

Մեր տեղեկությունների համաձայն՝ ՀՔԾ-ն նոր քրեական գործը հարուցել է ՀՀ Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի կողմից արժեքավոր նվեր յուրացնելու և երկրում ORSIS-ի շահերը ներկայացնող փաստաբանի աշխատանքը խոչընդոտելու փաստերով:

РИА Новости-ն էլ գրել է, որ 2019 թվականի սկզբին, ի նշան համագործակցության ամրապնդման, ռուսական ընկերության դուստր ձեռնարկություն ORSIS Arms-ը հայկական ՊՆ-ին զենք է նվիրել, որը, սակայն, չի փոխանցվել ռազմական գերատեսչության հաշվեկշիռ, այլ յուրացվել և գրանցվել է պաշտպանության փոխնախարարի անունով:

ՊՆ-ից փոխանցեցին, որ ընթանում են քննչական գործողություններ և առաջարկեցին սպասել ավարտին:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն այս տարվա մայիսին չեղարկել է ռուսաստանյան ORSIS ընկերության կողմից 1,9 միլիոն դոլարի Dedal-T2.380 Hunter LRF ֆիրմայի գիշերային տեսադիտման հատուկ սարքերի մատակարարման գործընթացը: Ինչպես պաշտպանության նախարարության մեր աղբյուրն էր փոխանցել և հետագայում էլ հաստատել էր անձամբ նախարար Դավիթ Տոնոյանը, գործարքի չեղարկման պատճառը եղել է ռազմականի փոխարեն որսորդական տեսադիտման հատուկ սարքերի մատակարարման փորձը: ORSIS ընկերության երևանյան «Օրսիս Արմս» ՍՊԸ-ն այս տեղեկությունները հերքում է:

Նարեկ Կիրակոսյան