Ադրբեջանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ հունվարի 17-ից մեկնարկած նախընտրական քարոզարշավը մոտենում է ավարտին: Այն, սակայն, ուղեկցվեց տարբեր սկանդալներով ու խախտումներով։ Հիմա էլ Ադրբեջանի իշխանությունները սկսել են ընդդիմադիր թեկնածուներին ճնշել՝ վերջին օրերին զանգվածաբար հրավիրելով ոստիկանություն։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության պատգամավորի թեկնածու Դադաշ Ահմեդլին հայտնել է, որ իրեն կանչել են Բերդինի ոստիկանական բաժանմունք։ «Ոստիկանության պետը …

