ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 1-ին ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության իրավաբանական վարչության անձնակազմին ներկայացրեց ստորաբաժանման նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանին։ «Արման Սարգսյանը բարեխիղճ ծառայության համար շնորհակալություն հայտնեց վարչության նախկին պետ Արկադի Մարգարյանին, ով անցել է երկարամյա ծառայության թոշակի։ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը կարևորելով իրավաբանական վարչության դերն ու նշանակությունը ոստիկանության համակարգում` …

