«Գրական մթնոլորտի վերականգնման խնդիր ունենք». Արքմենիկ Նիկողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Ունենք գրական մթնոլորտի վերականգնման խնդիր, որպեսզի քաղաքականից զատ նաև մշակութային կյանքով կարողանանք ապրել։ Այս մասին այսօր՝ Գիրք նվիրելու օրվան ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանը։

«Գիրք տպագրելու խնդիր այսօր լավ գրողները չունեն։ Գրողը պետք է իմանա, որ լավ գրելը գիրք ունենալու միակ ճանապարհն է։ Ցանկացած լավ գրողի առջև հրատարակիչների դռները բաց են»,- ասաց գրաքննադատը։

Ըստ նրա՝ Հայաստանի գրական ոլորտում նաև թարգմանչական ռեսուրսների պակաս կա։ Բացի այդ, հայ ընթերցողը բավականաչափ խիզախ չէ․ «Մեր ընթերցողը շատ յուրահատուկ է․ վախենում է գլոբալ նորություններից, խիզախ չէ և ավելի շատ հանրային, հայտնի անուններով գրքերն են գրավում։ Այդ առումով բնական է, որ Պաուլո Կոելիոն, Ռիչարդ Բախը, Ալբեր Քամյուն այսօր ամենապահանջված հեղինակներն են։ Այդուհանդերձ, գրեթե ամիս չկա, որ հայ գրողի հեղինակությամբ մի լավ գիրք կամ բանաստեղծական շարք լույս չտեսնի։ Հեղափոխությունից հետո շատ ոգևորված էինք, քանի որ դրա արդյունքում իշխանության են եկել մարդիկ, որոնք կարդացած են, տեղյակ են ժամանակակից գրականությունից հետևում են թրենդներին»,- ասաց Արքմենիկ Նիկողոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան