Տասնապատիկ կրճատել ենք անտառհատման ծավալները․ կտրուկ և հաստատակամ ձևով ուղղակի կանգնեցրել ենք պրոցեսը․ Տավուշի մարզպետ

Լուրեր

02.10.2026 | 11:55
Ալիևը հայտարարել է, թե «ՀՀ նախկին ղեկավարները բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը»
02.10.2026 | 11:49
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ոչ ոքի միջուկային զենքով «չի սպառնում», այլ պատասխանում է «վախեցնելու փորձին»
02.10.2026 | 11:37
Շաքի մտած ադրբեջանցու գործով սահմանն ապօրինի հատելու հոդվածով վարույթ նախաձեռնվեց
02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
Բոլորը

2019 թվականին ամենամեծ ձեռքբերումներից մեկը համարում ենք անտառի կառավարման ոլորտում կատարված արմատական փոփոխությունները։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Նա նկատեց, որ 30 տարի մեր երկրում անտառի թալանն ավելի գազանաբարո բնույթ է կրել։ Մարզպետն ընդգծեց, որ 2019 թվականին իրենք առաջին անգամ հատուկ, կտրուկ և հաստատակամ ձևով ուղղակի կանգնեցրել են այս պրոցեսը։

«Այս պրոցեսը կանգնեցնելը հեշտ չէ, որովհետև, գիտեք, հնչել են նաև մասնագիտական, փորձագիտական կարծիքներ, որ այս ոլորտում շրջանառվել է տարեկան առնվազն 500 մլն դոլար սև եկամուտ։ Եվ սա նշանակում է, ըստ էության, այս գործընթացը, որը սկսվեց և այսօր հաջողությամբ պահվում է, 500 մլն դոլար առնվազն սև եկամուտ ձևավորող, սև շուկայի և արդեն տասնամյակների ընթացքում ստեղծված կրիմինալ ենթակառուցվածքների դեմ գործընթաց էր։ Այսօր մենք շարունակում ենք մեր հաստատակամ քայլերն այն առումով, որ 2020 թվականի արդյունքներով արձանագրենք, որ անտառը պահվում է ոչ թե հատկապես ուժային կառույցների մասնակցությամբ, այլ անտառը պահվում է պրոֆեսիոնալ կառույցի մասնակցությամբ, որի խնդիրը հենց անտառի պահպանումը և կառավարումն է»,- ասաց մարզպետը։

Հայկ Չոբանյանը ցավով նշեց, որ դեռևս անտառի կառավարման համակարգի միջոցով ի վիճակի չեն այս պահպանության գործը լիարժեք իրականացնել և այդ պատճառով այս գործընթացի մեջ հատկապես ներգրավված են ՀՀ ոստիկանությունը և այլ ուժային կառույցներ։

«Իրականացվում է մեծ ծավալի օպերատիվ աշխատանք, որպեսզի մենք թույլ չտանք, որ այս անիվն այլևս հետ գնա։ Հայաստանում անտառներն այլևս գտնվում են պետական բացարձակ հոգածության և պաշտպանության ներքո։ Հայաստանում այլևս անօրինական անտառհատումը չի լինելու որպես պրոցես։ Այսօր կարող ենք հստակ արձանագրել հետևյալը, որ մենք կարողացել ենք առնվազն տասնապատիկ կրճատել անտառհատման ծավալները, և եթե տեղի են ունենում անօրինական անտառհատման դեպքեր, դրանց առնվազն 90 տոկոսը հայտնաբերվում է»,- ասաց Չոբանյանը՝ հավելելով, որ անտառվերականգման մեծ ծավալի աշխատանք է իրականացվել։