Ինչպես հանցագործությունների նախականխման, կանխման ու բացահայտման, այնպես էլ քաղաքացիների անվտանգ տեղաշարժը, հասարակական կարգը ապահովելու գործում առանձնակի կարևորություն ունի ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժինը: Ըստ միջին վիճակագրության` ամեն օր մետրոպոլիտենից օգտվում է 35.000 քաղաքացի: Հատկապես գնացքներում, կառամատույցներում, շարժասանդուղքների մոտ ոստիկաններն ավելի զգոն են, աչալուրջ: Հասարակական կարգն ապահովելուց զատ նման շրջայցերը հնարավորություն …

