Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստացած առնվազն 8 դիմումից 2-ի հիմքով վարույթ է հարուցվել. Հայկուհի Հարությունյան

Լուրեր

22.05.2026 | 23:50
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով
22.05.2026 | 23:30
Գորիսում «Լաստիխութ» կոչվող տարածքում երեխաներ են մոլորվել. փրկարարները հայտնաբերել են նրանց
22.05.2026 | 23:17
ԿԸՀ-ն բավարարել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները
22.05.2026 | 23:01
Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը
22.05.2026 | 22:42
Կբացվի գորգերի թանգարան. բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանը Հայաստանին է նվիրաբերել իր անձնական հավաքածուն
22.05.2026 | 22:28
Մայիսի 25-ին մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.05.2026 | 22:13
«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 173 մեքենա, որոնցից 74-ը վարել են անչափահասներ. ՆԳՆ
22.05.2026 | 22:00
Իշխանությունը հերքում է, ընդդիմությունը՝ պնդում. «300 հազար ադրբեջանցիների» թեման և նախընտրական քարոզարշավը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:52
«Առաջարկություն են արել», «Ասա` ով, եթե չասեցիր․․․». Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:48
Օվերչուկը զգուշացնում է՝ «Հայաստանը կարող է մաքսատուրքեր ստանալ», եթե որոշի միանալ ԵՄ-ին
22.05.2026 | 21:36
12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
22.05.2026 | 21:30
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․ Ինչպե՞ս կարող են երիտասարդները ճեղքել «հին դեմքերի» քաղաքական դաշտը
22.05.2026 | 21:13
Գյումրիի սրտում՝ ավելի հարմարավետ պայմաններով․ ՄՈԳՈ-ն տեղափոխվել է այլ հասցե
22.05.2026 | 21:07
Արթուր Օսիպյանը տեղափոխվել է հացադուլավորների համար նախատեսված խուց
22.05.2026 | 20:47
Գորիսում ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու գործով հետախուզվում է քրեական հեղինակություն Արտեմ Դոռունցը. ՆԳՆ
Բոլորը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արդեն երկու ամիս է՝ գործում է նոր կազմով, և որդեգրել է գործունեության նորարարական մոտեցումներ, որտեղ կարևորվում է նաև թափանցիկությունն ու գործունեության հաշվետվողականության մեխանիզմների պահպանումը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեությունը՝ ասաց հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը:

Նա նշեց, որ երկու ամսվա ընթացքում Հանձնաժողովի գործունեությունը հիմնականում ուղղված է եղել գործունեության անհրաժեշտ իրավակարգավորումներին և տեխնիկական ապահովվածությանը, ինչպես նաև բովանդակային աշխատանքների իրականացմանը:

«Հանձնաժողովի աշխատանքների հիմքում ՀՀ կառավարության կողմից հաստատված հակակոռուպցիոն ռազմավարության մեջ նշված կանխարգելման ուղղությամբ ուղենիշեր հանդիսացող ուղղությունների հիման վրա հենց Հանձնաժողովի գործունեության ռազմավարության մշակման աշխատանքներն են: Հունվարի 31-ին արդեն ամփոփել ենք արդյունքները: Եվ, ի ուրախություն ու ի զարմանս մեզ, 70 և ավելի կազմակերպություններց, անհատներից և պետական գերատեսչություններից ստացել ենք հանձնաժողովի գործունեության ռազմավարության վերաբերյալ առաջարկներ»,- տեղեկացրեց Հայկուհի Հարությունյանը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը նշեց, որ կարևորել են նաև քաղաքացիների հետ աշխատանքը. «Հասցեագրել ենք բոլոր այն դիմումները, որտեղ քաղաքացիները ներկայացրել են իրենց մտահոգություններն այս կամ այն ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի, արդեն տեղի ունեցած կոռուպցիոն երևույթների վերաբերյալ: Արդեն մեզ համար ձևավորել ենք նաև համակարգ, որտեղ արտացոլվի, թե քաղաքացիների կողմից անհանգստությունը, կարիքները, ինչպես նաև պահանջները կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և կոռուպցիան վերացնելու ուղղությամբ ինչ ոլորտների են վերաբերվում»:

Այս ընթացքում Հանձնաժողովը դիմումներ է ստացել նաև հայտարարագրերի սխալ լրացման, վարքագծի կանոնների խախտման և այլնի հետ կապված: Նման առնվազն 8 դիմումից 2-ի հիմքով վարույթ է հարուցվել:

«Ընդ որում՝ դրանցից 1-ը լրատվամիջոցների կողմից հրապարակված տեղեկատվության հիման վրա է եղել: Հանձնաժողովը պետական մյուս գերատեսչություններից անհրաժեշտ տեղեկատվություն է ստացել այդ վարույթների վերաբերյալ: Այդ ուղղությամբ աշխատանքն արդեն մոտենում է հանգուցալուծման, և շուտով կհրապարակենք հանձնաժողովի եզրահանգումը»,- նշեց Հարությունյանը:

Հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանն էլ ներկայացրեց հայտարարագրման ինստիտուտի շուրջ զարգացումները: Տեղեկացրեց, որ 2020 թվականը սկսելու են հայտարարագրերի նոր նմուշներով. Հանձնաժողովը դրանք մշակել է Արդարադատության նախարարության հետ, իսկ հունվարի 30-ին դրանք հաստատվել են Կառավարության կողմից:

Նոր հայտարարագրերով նախատեսվում է, որ, օրինակ, գույքի և եկամուտների հետ կապված գործարքներն ու գործողություններն արձանագրել ոչ թե հայտարարագրման օրվա դրությամբ, այլև գրանցել այդ գույքի հետ տարվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները, ինչպես նաև ֆինանսական հոսքերի փոփոխությունները, ինչպես նաև դրանց ծագման աղբյուրները: Սա, ի դեպ, վերաբերում է ոչ միայն պաշտոնատար անձին, այլև նրա ընտանքի անդամ համարվող անձանց վերաբերյալ տվյալներին: