ՀԿԾՀ-ն «ՅՈՒՔՈՄ» ՓԲԸ-ի կողմից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի հնարավոր գնման և 4-րդ օպերատորի մուտքի խոչընդոտման մասին

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

ՀԾԿՀ-ն պարզաբանում է ներկայացրել «ՅՈՒՔՈՄ» ՓԲԸ-ի կողմից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի հնարավոր գնման և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից շարժական կապի շուկա ենթադրյալ 4-րդ օպերատորի մուտքի խոչընդոտման վերաբերյալ

«Հաշվի առնելով «ՅՈՒՔՈՄ» ՓԲԸ-ի կողմից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի հնարավոր գնման առնչությամբ հանրային հետաքրքրությունը և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից շարժական կապի շուկա ենթադրյալ 4-րդ օպերատորի մուտքի խոչընդոտման վերաբերյալ մամուլում տեղ գտած անհիմն շահարկումները` հանձնաժողովն իր իրավասությունների շրջանակում հայտնում է․

«ՎԵՈՆ Արմենիա» և «ՅՈՒՔՈՄ» ընկերությունների միջև հնարավոր գործարքի մասով․

«ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունը, համաձայն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի, 2019 թվականի դեկտեմբերի 26-ին դիմել է հանձնաժողով՝ ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը «ՅՈՒՔՈՄ» ընկերությանն օտարելուն համաձայնություն տալու խնդրանքով: Նշված հարցը համաձայն գործող օրենսդրության համապատասխան ներկայումս գտնվում է իրավասու պետական մարմինների հետ քննարկման փուլում։

Հարկ է նշել, որ շարժական կապի շուկայի զարգացման միջազգային միտումները (այդ թվում՝ 5G տեխնոլոգիայի ներդնումը) պահանջում են ռեսուրսների համատեղ օգտագործում և կարողությունների միավորում, ինչը հաճախ հանգեցնում է ոլորտի մասնակիցների կոնսոլիդացմանը։ Այդ է վկայում շարժական կապի շուկայի առաջատար մի շարք երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների փորձը։
Ինչ վերաբերում է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից իր բաժնետոմսերն այլ, այդ թվում՝ մամուլում շրջանառվող՝ «Ա-Տելեկոմ» ընկերությանը հնարավոր օտարմանը, ապա հայտնում ենք, որ նման դիմում «ՎԵՈՆ Արմենիա» ընկերության կողմից հանձնաժողով չի ներկայացվել։ Ավելին, սույն թվականի փետրվարին «ՎԵՈՆ Արմենիա» ընկերության ներկայացրած պաշտոնական գրությամբ հավաստվել է, որ «Ա-Տելեկոմ» ՓԲԸ-ի հետ «․․․որևէ կոմերցիոն բնույթի բանակցություններ չեն ընթացել»։

Շարժական կապի շուկա «Ա-Տելեկոմ» ընկերության մուտքի խոչընդոտման մասով․
Ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային կարգավորումների համաձայն՝ նոր օպերատորի մուտքը շարժական կապի շուկա իրականացվում է բացառապես մրցութային եղանակով՝ այդ նպատակով ռադիոհաճախականությունների անհրաժեշտ ռեսուրսի առկայության պարագայում։

Հաշվի առնելով Հայաստանի հետ աշխարհագրական չափերով և բնակչության թվաքանակով համադրելի երկրների փորձը, որտեղ առավելապես գործում են շարժական կապի 3 օպերատորներ (այն եզակի դեպքերում, որտեղ առկա է 4-րդ օպերատորը, վերջինիս մասնաբաժինը գրեթե աննշան է), Հայաստանի Հանրապետությունը դեռևս 2008 թվականից որդեգրել է 3 օպերատորի առկայությամբ շարժական կապի շուկայի կառուցվածք, որին համապատասխան էլ բաշխվել է ռադիոհաճախականությունների տիրույթը և ձևավորվել իրավական կարգավորումները։

Նշված հիմնավորումները բազմիցս ներկայացվել են շարժական կապի շուկայում որպես 4-րդ օպերատոր մուտք գործելու մտադրություն ունեցող «Ա-Տելեկոմ» ընկերությանը ինչպես հանձնաժողովի պաշտոնական գրագրությամբ, այնպես էլ շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ վերջինիս մասնակցությամբ հրավիրված հանդիպումների ընթացքում։ Մինչդեռ, ընկերությունը, հաշվի չառնելով այդ հիմնավորումները, վերստին դիմել է հանձնաժողով այս անգամ արդեն հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման լիցենզիայի և ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման հայտերով, որոնք, վերը նշված հիմնավորումներով, ինչպես նաև օրենսդրության պահանջներին անհամապատասխանությամբ պայմանավորված, չեն ընդունվել ուսումնասիրության։

Ամփոփելով վերը նշվածը՝ կարևորում ենք ընդգծել, որ 2006 թվականից ի վեր, էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում հանձնաժողովի իրականացրած համակողմանի և առաջանցիկ բարեփոխումների, այդ թվում՝ ոլորտի լիարժեք ազատականացման և մրցակցային պայմանների ապահովման արդյունքում հնարավոր եղավ արձանագրել միջազգային առումով նշանակալի տեմպեր և ձեռքբերումներ, որոնց պահպանումը և լավարկումը, մշտապես լինելու է հանձնաժողովի գործունեության առանցքային ուղղություններից։