Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ներկայացնում է «Օրենսդրական բացերի ազդեցությունը ԶԼՄ-ների գործունեության վրա» թեմայով նախագծի 10-րդ ֆիլմը՝ «Մասնավոր մուլտիպլեքսը՝ այլընտրանք մենաշնորհին»։ Հայաստանում անալոգայինից թվային հեռարձակման անցումը ոլորտում նոր խնդիրներ առաջացրեց. 10-ից ավելի հեռուստաընկերություն դուրս մնաց գործընթացից։ Իսկ 34 գործողները հայտնվեցին մեկ թվային հեռարձակման ցանցում՝ պետական մուլտիպլեքսում։ Մասնավոր մուլտիպլեքս այդպես էլ չստեղծվեց։ «Եթե կա միայն հանրային …