Քննարկվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2020-2023 թթ. ծրագիրը

Լուրեր

11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
Բոլորը

Փետրվարի 11-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ կառավարությունում քննարկվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2020-2023թթ. ծրագիրը:

«Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում բարենպաստ գործարար միջավայր ստեղծելու, ինչպես նաև ներդրումների ներգրավման առումով գրավիչ երկիր դառնալու տեսանկյունից կարևոր են միջազգային հեղինակություն վայելող զեկույցների գնահատականները, քանի որ դրանք հնարավորություն են տալիս գնահատելու երկրում մեկնարկած ու շարունակվող բարեփոխումները։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Համաշխարհային բանկի «Գործարարություն 2020» զեկույցին, որտեղ Հայաստանը 190 երկրների շարքում 47-րդն է։

2018-2019թթ. իրականացվել են մի շարք բարեփոխումներ՝ բարելավելով գործարարության կարգավորման դաշտը: Մասնավորապես, ըստ «Գործարարություն» զեկույցի եզրահանգումների, Հայաստանը վերջին տարիներին նշանակալի բարեփոխումներ է իրականացրել սեփականության գրանցման, հարկերի վճարման, արտաքին առևտրի և էլեկտրաէներգիայի մատակարարման ցանցին միացման ոլորտներում։ Չնայած այս ամենին՝ «Գործարարություն 2020» զեկույցում Հայաստանի դիրքը հետընթաց է գրանցել «Գործարարություն 2019» զեկույցի համեմատ: Սրա հիմնական պատճառներից է «Փոքր ներդրողների պաշտպանություն» ցուցչի դիրքի անկումը (դիրքը 51-ից դարձել է 120), ինչը պայմանավորված է Համաշխարհային բանկի գնահատման մեթոդաբանության փոփոխությամբ։ Բացի այդ, Հայաստանի դիրքը բավական ցածր է «Շինարարական թույլտվություններ» և «Պայմանագրերի կիրարկում» ցուցիչներով:

Փոխվարչապետն ընդգծել է, որ անկախ Համաշխարհային բանկի մեթոդաբանական նորամուծություններից՝ գործարար միջավայրի բարեփոխումները պետք է իրականացվեն այնպիսի առաջանցիկ տեմպերով, որ ամեն տարի դիրքի բարելավում տեղի ունենա:

Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2019 թվականի միջոցառումների ծրագիրը բաղկացած էր 51 միջոցառումներից, որոնցից 26-ը կատարված են, 6-ի աշխատանքները դեռևս չեն մեկնարկել, իսկ 19-ը գտնվում են իրականացման փուլում։ Տիգրան Ավինյանը նշել է, որ միջոցառումների իրականացման գործում գերատեսչությունները պետք է առավել ուշադիր ու հետևողական լինեն, իսկ ովքեր ոչ օբյեկտիվ պատճառներից ելնելով կդանդաղեն ու աշխատանքները չեն կատարի, պետք է ենթարկվեն պատասխանատվության:

Քննարկման ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել 2020-2023թթ. գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրին, որը ներառում է և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ աշխատանք պահանջող գործողություններ, ինչի իրականացման արդյունքում գործարար և ներդրումային միջավայրի զգալի բարելավում տեղի կունենա: Փոխվարչապետն այստեղ կարևորել է միասնական ու համակարգված աշխատանքը և կրկին անգամ շեշտել, որ ծրագրի միջոցառումները պետք է իրականցվեն ժամանակին և որակով»,- ասված է հաղորդագրությունում: