Ապրիլի 24-ին ֆրանսական Վերսալի թագավորական մատուռում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին համերգ կկազմակերպվի: Վերսալի թագավորական ամրոցի պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ քաղաքն այդ օրը կդառնա այն վայրը, որտեղ «հնարավոր կլինի հայ ժողովրդի ձայնը լսել երաժշտության միջոցով, որը նրա բազմադարյա պատմության խորհրդանիշն է»: Համերգի ընթացքում կհնչեն Առնո Բաբաջանյանի, Կոմիտասի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ Մելոդի Լուլեջյանի (սոպրանո), Շուշան Սիրանոսյանի (ջութակ), …

