Ձյան սակավ տեղումների պատճառով Շիրակի մարզի ջրամբարներում ջուր չկա. ոռոգումը վտանգված է

Լուրեր

11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
Բոլորը

Փետրվարին Գյումրիում ու Շիրակի մարզի այլ բնակավայրերում ձյան առատ տեղումներն ուրախացրել են հատկապես մարզի գյուղաբնակներին։ Դեկտեմբերին և  հունվարին ձյան բացակայությունն ու օդի բարձր ջերմաստիճանն արտասովոր են Շիրակի մարզի համար: Գյուղացիական տնտեսություններըն արդյունքում կարող են լուրջ խնդիրների առջև կանգնել։

Ձյան բացակայության պատճառով Շիրակի մարզի գրեթե բոլոր ջրամբարներում ջուր չկա: Ջրամբարները ձմեռացման գնացել են ջրի նվազ ծավալով, հիմա էլ տեղումների պակասության պատճառով ջուր չի կուտակվում։

Արփի լճի ջրամբարը, որն արդեն մարզի զբոսաշրջային կարևոր ուղղություններից է, ևս ջրի պակաս ունի։ Այս ջրամբարն ապահովում է մարզի ցանքատարածությունների ոռոգման ջրի ծավալի 90 տոկոսը, այստեղից ջուր է բաց թողնվում նաև Կառնուտի ջրամբար։

«Ընդհանրապես ջուր չկա: Անցյալ տարի աշնանը տեղումներ քիչ եղան, ջուրը բացել են ոռոգման համար, պակասել է: Եղանակի պատճառով էլ ջուր չի եղել, դրա համար ջրամբարները դատարկ են։ Արփի լճում մեռյալ վիճակ է»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Արփի համայնքի ղեկավար Մերգել Ղարիբյանը:

Նա հավելեց, որ սկսված տեղումները հույս են ներշնչում, որ ջրամբարները կլցվեն. «Հիմա արդեն ձյան տեղումները սկսվել են, տեսնենք՝ ապրիլ-մայիսին էլ տեղումներ կլինե՞ն, թե՞ ոչ։ Եթե 2018-ի պես տեղումներ լինեն, հաստատ ջրամբարը կլցվի: Մոտակա ամիսներին հույս կա, որ գոնե ձյան ու անձրևների շնորհիվ ջրամբարները կլցվեն»:

Նշենք նաև, որ Արփիի ջրամբարից ջրթող է կատարվել՝ նաև պատվարի վերանորոգմամբ պայմանավորված։ Կառավարության ծրագրով կիրականացվի ջրամբարի պատվարի վերանորոգում, այժմ ընթանում են նախագծային, նախահաշվարկային աշխատանքները:

Եթե այդպես էլ հնարավոր չլինի ջրամբարներում ջրի բավարար ծավալ ապահովել, գյուղացիական տնտեսությունները կմնան առանց ոռոգման՝ կանգնելով լուրջ խնդիրների առջև։

«Եթե ոռոգում չլինի, արդեն իսկ խնդիր է։ Ոռոգումն է հիմնականում բարձր բերքատվություն ապահովում։ Ախուրյանի գյուղերից շատերը ոռոգելի են՝ Ախուրյանը, Արևիկը, Կամոն։ Այս գյուղերում, եթե ոռոգում չեղավ, բերք չեն ստանա: Առավել ևս, որ դեռ պարզ չէ աշնանացան ցորենի վիճակը։ Քանի որ ձյուն չկար, ջերմաստիճանը հասավ մինչև -20 աստիճանի, կարող է՝ աշնանացանը վնասված լինի։ Դա կերևա արդեն, երբ օրերը տաքանան ու բուսածածկույթը սկսի երևալ, երբ աշնանացանը կանաչի: Եթե աշնանացանն էլ վնասված եղավ, արդեն շատ լուրջ խնդիր կլինի»,- մեզ հետ զրույցում ասաց Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը՝ նշելով, որ մարզում նման սակավ տեղումներով ձմեռ չի հիշում։

«Այս աստիճանի չեմ հիշում, որ այսքան ժամանակ ձյուն չլիներ։ Եղել է՝ քիչ, բայց եղել է, դաշտերը ծածկվել են։ Մի քանի օր առաջ դաշտերը լրիվ բաց են եղել, ձյուն չի եղել: Հիմա, երբ նոր ձյուն եկավ, ծածկեց դաշտերը»,- ասաց Ախուրյան համայնքի ղեկավարը։

Այս պարագայում ֆերմերների, գյուղացիների հույսն առաջիկա ամիսներին ձյան ու անձրևի առատ տեղումներն են, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ջրամբարներում ջուր կուտակել:

Էմմա Չոբանյան