Հիմնանորոգվել է Արամուսի միջնակարգ դպրոցի մարզադահլիճը

Լուրեր

11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
Բոլորը

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում ներկա են գտնվել համայնք-դպրոց-բնակիչ փոխգործակցության արդյունքում հիմնանորոգված մարզադահլիճի բացման հանդիսավոր արարողությանը:

ԿԳՄՍ նախարարության կողմից դպրոցին հանձնվել է նաև 6 անուն մարզագույք՝ մարմնամարզական պատ, պտտաձող, մարմնամարզական կամրջակ, մագլցման պարան, մարմնամարզական ներքնակ, բարձրացատկի կանգնակներ և ձող:

Այսօր մարզադահլիճն արդեն հիմնանորոգված է, ջեռուցված և համալրված մարզումներն անցկացնելու համար նախատեսված համապատասխան մարզագույքով:

Նշենք, որ աշխատանքներն ընթացել են ոլորտը կառավարող փոխմարզպետի անմիջական հսկողությամբ:

«Ողջունելի է, որ փոքրիկ, բայց շատ կարևոր քայլերով մեկենասները կամ պարզապես համայնքի զավակները մասնակից են լինում համայնքի ենթակառուցվածքների զարգացմանը, կամ ձեռք են մեկնում պետության կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետ իրագործմանը հարազատ համայնքում», – ողջունելով ներկաներին՝  նշել է մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Կազմակերպված միջոցառման շրջանակներում դպրոցում անցկացվել է ավանդական սպորտլանդիան:

Մարզադահլիճի բացման արարողությունից հետո մարզպետը այցելել է նաև հիմքից կառուցվող Արամուսի նոր մանկապարտեզի շին.հրապարակ:

Հիշեցնենք, որ մանկապարտեզը կառուցվում է կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով, ունի 1.750 ք/մ ընդհանուր մակերես, գտնվում է դպրոցամերձ հատվածում, ծրագրային արժեքն է 200 մլն դրամ:

Աշխատանքները գտնվում են ակտիվ փուլում:

Հաջորդ տարի արդեն համայնքի փոքրիկները հնարավորություն կունենան իրենց առօրյան կազմակերպելու մանկապարտեզի ջերմ ու գունավոր պատերի ներքո: