Վաշինգտոնում տեսնում են, որ ժողովրդավար Հայաստանը դրականորեն առանձնանում է տարածաշրջանի մյուս երկրներից. «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշեց Միացյալ Նահանգների սենատոր Ջեք Ռիդը՝ Վաշինգտոնում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպումից հետո: Նրա խոսքով, հայ-ամերիկյան հարաբերությունները կարևորագույն նշանակություն ունեն Միացյալ Նահանգների համար: «Մենք ԱՄՆ-ում ունենք արտառոց հայ համայնք՝ այս երկրի յուրաքանչյուր նահանգի զարգացմանը հայ համայնքն իր նպաստն է …

