Երևանի կենդանաբանական այգում սկսվել են Ամանորի նախապատրաստությունները։ Հիմնական միջոցառումները նախատեսված են դեկտեմբերի 21-ին՝ ժամը 17.00-ից։ Այդ օրը Կենդանաբանական այգու դռները բաց կլինեն բոլորի առջև. մուտքն ազատ է։ Ձմեռ պապն ու Ձյունանուշը երեխաների համար կվարեն հետաքրքիր խաղեր և մրցույթներ։

